Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտրությամբ հրավիրում էին որևէ ռուս իշխանի, որպեսզի նա իր դրուժինայով քաղաքը պաշտպաներ թշնամիներից: Բայց եթե իշխանը փորձում էր իր կամքը պարտադրել նրանց, իշխանին վտարում էին: Նովգորոդցիների բարձրագույն իշխանությունը վեչեն էր՝ բոլոր քաղաքացիների ժողովը: Այդտեղ, վեչեում, լուծվում էին երբեմն՝ բուռն ընդհարումներով, բոլոր կարևոր հարցերը: Բայց, անշուշտ, վճռական ձայնը պատկանում էր ամենահարուստ քաղաքացիներին՝ վաճառականներին ու բոշառներին:

Նույնիսկ ամենահարուստ նովգորոդցիներից շատերը գրագետ էին: Այդ մասին են պատմում հնագետների հայտնաբերած կեչակեղևագրերը:

Նովգորդը հռչակված էր և այժմ էլ հռչակված է իր գեղեցիկ հնամենի շենքերով, եկեղեցիներով, միջնաբերդով՝ կրեմլով: Թաթար-մոնղոլական արշավանքների ծանր տարիներին, երբ ողջ Ռուսիայում կյանքը կանգ էր առել, Մեծն Նովգորոդն ու նրա հարևանը՝ «ազատ քաղաք» Պսկովը, պահպանում էին ռուս ժողովրդի մշակույթը, Ռուսիան պաշտպանում Արևմուտքից հարձակվող թշնամիներից` գերմանացիներից ու շվեդներից:

Պարոնյան Հակոբ Հովհաննեսի

(1843—1891)

Նրա հզոր զենքը ծաղրն էր,ծիծաղը, Հայոց աշխահի այդ ամենամեծ երգիծաբանը՝ Հակոբ Պարոնյանը, իր ստեղծագործությններով ծաղրում էր այն ամենը, ինչ աշխատավոր մարդուն խանգարում էր երջանիկ ապրել: Նրա ախջախիչ գրիչի տակ ընկնողը դառնում էր համընդհանուր ծաղրի առարկա, արժանանում ատելության կամ արհամարհանքի:

Մարդկանց ծիծաղ պարգևող գրողը, սակայն, լռակյաց և տխուր մարդ էր, որովհետև նրա հոգու միջով էին անցնում հայրենիքին և ժողովրդին բաժին ընկնող դառնությունները։ Դրա համար էլ նրա ծիծաղը դառը ծիծաղ էր։ Պարոյանի հատո գրիչը ազնիվ մարդկանց հոգիներում զայրույթ էր առաջացնում օտարերկյա բռնակալների, ներքին կեղեքիչների,ամեն տեսակ հետադիմական ուժերի, մարդկային արատների նկատմամբ։

Պարոյանը կարողանում էր մեկ նախադասությամբ բացահայտել պետությունների, ճնշող դասակարգերի ու առանձին անհատների նողկալի էությունը։ Օրինակ Արևմտյան Հայաստանում թուրք աստիճանավորների կատարած ձերբակալութույների առիթով երգիծաբանը գրում է. «Տաճկատանի մեջ բանտ...բանտի մեջ բա՜նտ...», այսինքն թե` ամբողջ Թուրքիան մի հսկայական բանտ է, քանի որ այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, զրկված մարդկային տարրական իրավունքներից և ենթարկվում են ամենօրյա դաժան բռնությունների և կամայականությունների։ Եվ իսկույն պատկերացնում ես, թե ինչպիսին է այդ բանտ-պետության մեջ եղած բանտը։ Մի ուրիշ տեղ Պարոնյանը գրում է թե «հարուստները...մեծ գողեր են»։


Սուր երգիծանքով, սրամտություններով լեցուն են Պարոնյանի «Երկու տներով ծառա մը», «Ատամնաբույժն արևելյան», «Ազգային ջոջեր»,«Կսմիթներ», «Ծիծաղ», «Պաղտասար աղբար» և այլ երկեր։ Պարոնյանական ծաղրը անխտրական չէ, անշուշտ։ Եթե հարստահարիչների, իշխանավորների, անազնիվ ու խարդախ մարդկանց նկատմամբ գրողը կիրառում է ոչնչացնող ծաղրը, ապա աշխատավոր մարդկանց թերությունները նա քննադատում է թեթև հումորով, և այս դեպքում նրա ծիծաղը դաստիարակչական նպատակ ունի։ Եվ պատահական չէ, որ Պարոնյանը մարդկային վսեմ հատկանիշները