Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն անընդհատ կրթել ընթերցանությամբ, — ասում էր նա: Սուվորովը գերազանց գիտեր պատմություն, աշխարհագրություն, մի քանի օտար լեզու: Սիրում էր նաև բանաստեղծություններ: Նրա ընկերն էր հայտնի բանաստեղծ Գ. Ռ. Դերժավին:

Ամենօրյա աշխատանքով Սուվորովը զարգացնում էր իր միտքը: Դա նրան օգնում էր մարտի պահին ճիշտ որոշումներ կայացնելու: Սուվորովը նաև խիստ բարեկիրթ մարդ էր, այսինքն՝ կարողանում էր հասկանալ և հարգել իր ենթականերին՝ սպաներին ու զինվորներին: «Ինձ համար զինվորն իմ անձից թանկ է» — ասում էր նա: Այն ժամանակ բանակ զորակոչվող ջահել զինվորները ճորտ գյուղացիների զավակներ էին՝ անփորձ, հաճախ կալվածատիրոջից ծեծկված ու նվաստացված: Սուվորովը կարողանում էր այնպես սովորեցնել ու դաստիարակել նրանց, որ դառնում էին «հրաշք–դյուցազուններ»: Նա զինվորների մեջ սերմանում էր հայրենասիրություն, մարդկային արժանապատվության զգացում, վստահություն սեփական ուժերի հանդեպ, արիություն հնարամտություն: Սովորեցնում էր այնը ամեն, ինչն անհրաժեշտ է պատերազմում՝ արշավի ժամանակ արագ ու անխոնջ շարժվելու կարողություն, դիպուկ կրակելու, սվինով սրընթաց գրոհելու հմտություն: «Քաջի սվինից ու սուսերից մահը փախչում է», «Վախեցար, ուրեմն կիսով չափ հաղթված ես»՝ իր զինվորներին ներշնչում էր Սուվորովը: Զինավարժությունների ժամանակ զինվորների քրտինքը հոսում էր գետի պես: «Դժվար՝ զինավարժանքի ժամանակ, հեշտ՝ արշավում»,— քաջալերում էր նրանց Սուվորովը:

Սուվորովը հոգում էր զինվորների սննդի ու հագուստի, նրանց առողջության մասին: Արշավում, ռազմական ճանբարում, թե մարտում միշտ նրանց հետ էր: Գիտեր կատակել քաջալերել ծանր պահերին:

Ահա մարտում, մեծաթիվ թշնամու դեմ հանդիման, զինվորները երերացին ու սկսեցին փախչել: Սուվորովը նրանց կողմն է նետվում, վազում առջևից: Իսկ Սուվորովն արդեն հրամայում է կանգ առնել, ետ շրջվել և՝ առա՜ջ, սուսերամարտ՜ի, ուռա՜:

Զինվորները սիրում էին իրենց զորավարին, անձնուրաց գնում նրա ետևից ու հաղթում:

Այժմ մենք կարող ենք պատասխանել, թե ինչն էր Սուվորովին օգնում միշտ հաղթելու. հաստակամությունը, ռազմական գործի իմացությունը, բարձր կուլտուրան, սերը դեպի զինվորը, դաստիարակելու և ուսուցանելու միջոցով ռուս զինվոր «հրաշք – դյությազն» դարձնելու կարողությունը:

Յուրաքանչյուր ոք, ով ծանոթանում է Սուվորովի կյանքին, սովորում է լինել համարձակ ու տոկուն, սովորում է լինել ազնիվ ու հավատարիմ ընկեր, արհամարհել կեղծիքն ու քծնանքը:

Ա. Վ. Սուվորոնի մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ գրքում.

Օսիպով Կ. Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորով, ե... «Հայպետհրատ», 1956

Սուրենյանց Վարդգես Հակոբի

(1860—1921)

Մոսկվայի Լազարյան ճեմարանում արտակարգ ժողով էր: Ֆրանսերենի ուսուցիչը պահանջում էր դպրոցից հեռացնել հինգերորդ դասարանցի մի տղայի, որը համարձակվել էր ծաղրանկարել ճեմարանի տեսուչին: Առաջադեմ մանկավարժներ Սմբատ Շահազիզը, Ստեփանոս Նազարյանը և ուրիշներ առարկում էին՝ գտնելով, որ աշակերտը բարի է, պարկեշտ ու խոնարհ, օժտված նկարչական բնածին տաղանդով: Տղային չհեռացրին: Մեկ տարի անց, 1876 թ., մանկավարժական խորհուրդի միջնորդությամբ նա փոխադրվեց Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության բաժինը: Այդ պատանին ապագա տաղանդավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցն էր:

Վարդգեսը նկարել սովորել է մանկուց, իր ծննդավայրում՝ Ախալցխայում: 1867թ. Սուրենյանցի ընտանիքը տեղափոխվում է Ղրիմի Սիմֆերապոլ հայաշատ քաղաքը: Այստեղից նրանք հաճախ շրջագայության էին մեկնում Ղրիմի տեսարժան վայրերը: Մի անգամ, երբ Բախչիսարայում էին, փոքրիկ Վարդգեսը երկար կանգնեց «Արցունքի շատրվանի» առջև: Կլանված նայում էր շատրվանի՝ խաչքար