Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշեցնող պատվանդանին, քարի վրայով հոսող արցունքի պես վճիտ ջրի շիթերին: Հետո նա տանը մատիտով նկարեց շատրվանը՝ այնքան ճշգրիտ ու մանրամասն, որ զարմացրեց նույնիսկ նրանց ընտանիքի բարեկամ Հ. Այվազովսկուն: Աշխարհահռչակ ծովանկարիչը բազմագույն յուղաներկերի մի տուփ նվիրեց շնորհալի երեխային...

Մասկվայի հիշյալ ուսումնարանում երեք տարի սովորելուց հետո Սուրենյանցն ուսումը շարնակեց Գերմանիայի Մյունխեն քաղաքի Գեղարվեստի ակադեմիայում, 1885 թ. ավարտեց այն և վերադարձավ Մոսկվա:

Նկարչի մեծագույն նպատակը հարազատ ժողովրդին, հայ մշակույթին ծառայելն էր: Սուրենյանցը գալիս է Հայաստան և 1890-1891 թվականներին նկարչություն ու արվեստի պատմություն դասավանդում էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Նա օրեր է անցկացնում էջմիածնի մատենադարանում, ուսումնասիրում հայ միջնադարյան ձեռագրերը, մանրակարչություն, ծանոթանում Հովնաթանյանների արվեստին, ընդօրինակում Մայր տաճարի որմնանկարները: Ապա շրջագայության է մեկնում Անի, Սևան, այլ վայրեր, ուսումնասիրում ճարտարապետական հուշարձաները, մոտիկից շփվում ժողովրդի կյանքին ու կենցաղին:

Եվ ահա ծնունդ են առնում նկարչի հայկական թեմաններով ստեղծված հրաշալի կտավները՝ «Լքյալը», «Ոտնահարված սրբություն», «Հռիփսիմեի վանքը էջմիածնի մոտ», «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»,«Կանանց ելքը Անիի եկեղեցուց» և ուրիշներ:

Վարդգես Սուրենյանցը պատմական ժանրի հիմնադիրն է հայ գեղանկարչության մեջ, իր ուրույն և ինքնատիպ ոճն ու ուղղությունն ստեղծած նկարիչ: Հարազատ ժողովրդի բախտով ու հոգսերով ապրող արվեստագետին անսահմանորեն հուզում էին դեռևս 19-րդ դարի վերջին հայկական կոտորածներն Արևմտյան Հայաստանում կազմակերպված թուրք բարբարոսների ձեռքով: «Ոտնահարված սրբություն» կտավով նա կարծես ասում է. չար ուժերը չեն կարող վերցնել մի ողջ ժողովուրդ