զորքերը: Պարսիկները թվով գերազանցում էին հայերին և, բացի այդ, ունեին մարտական փղեր:
Մայիսի 26–ին վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը հայրենասիրական ճառով դիմեց հայ քաջամարտիկներին՝ ոգևորելով նրանց մարտի՝ կա՛մ հաղթություն, կա՛մ մահ:
Հնչեց հարձակման հրամանը։ Հայոց այրուձին (հեծելագունդը) անցավ գետը և մխրճվեց պարսկական զորքերի մեջ՝ ճանապարհ բացելով դեպի մարտական փղերը։ Խորտակելովու ցրիվ տալով պարսօց ընտիր` Մատյան գունդը` Վարդան Մամիկոնյանը շարժվում էր առաջ։ Ճակատամարտի ականատես ու մասնակից, 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեն, որի գրած <<Վարդանի և հայոց պատերազմի մասին>> վերնագրով գրքի շնորհիվ ենք մենք իմանում այդ պատերազմի մանրամասները գրում է.<<Կողմերի բարձրացրած աղմուկն ու աղաղակը լսվում էր ինչպես խուռն ամպերի ճայթմունքը։ Ձայների դղրդյունից շարժվում էին լեռների քարանձավները,-ով կարող է նկարագրել ահազդու ձայների այս մեծ տագնապը,իրար զարկող վահանների թնդյունը և աղեղների լարերի ճայթյունը...>>։ Վարդան Մամիկոնյանը քաջաբար կռվում էր իր զինակիցների հետ բայց ընկավ թշնամու նիզակներից խոցված։
Ճակատամարտում ընկան 1036 հայեր և սպանվեցին 3544 պարսիկներ։ Սպարապետի, ինչպես նաև շատ զորապետների կորուստը ստիպեց,որպեսզի հայկական զորքերը նահանջեն, թեև նրանք չէին պարտվել, և ամրանան բերդերում ու ամրոցներում։
Տեսնելով հայ ժողովրդի աներեր վճռականությունը` Հազկերտ երկրորդը հարկադրված եղավ հրաժարվել հայերին պարսկացնելու մտադրությունից։ Սա առաջին խոշոր հաղթանակն էր, որ հայ ժողովուրդը տարավ իր ազգային գոյատևման համար մղված հոտեմարտերու(որոնց մասին դուք մանրամասն կկարդաք <<Հայ ազգային-ազատագրական շարժումներ>>զրույցում)։
Դարեր շարունակ Վարդան Մամիկոնյանի և Վարդանաց օրինակը ոգեշնչման աղբյուր է եղել մեզ համար։ Հայ շատ գրողներ, նկարիչներ քանդակագործներ են անմահացրել նրանց իրենց ստեղծագործություններում։ Գրական ստեղծագործություններից ամենանշանավորը Դ. Դեմիրճյանի <<Վարդանանք>> պատմավեպն է, որ դուք կկարդաք, երբ մի քիչ էլ մեծանաք։ Քաղաքամայր Երևանի օղակաձև զբոսայգում հառնում է մեծ հայրենասերի արձանը(քանդակագործ Ե. Քոչար)` սուրը բարձրացրած իր ժողովրդի թշնամիների վրա խոյանալիս։
Վարորդ
Օր ու գիշեր խճուղիներով ու գրունտային ճանապարհներով սլանում են ավտոմեքենաները: Նրանք հացահատիկ են կրում դաշտից, ապրանք հասցնում ամենահեռավոր շրջանները, հումք բերում ֆաբրիկաներ ու գործարաններ և պատրաստի արտադրանք տեղափոխում նավահանգիստների պահեստներ ու երթուղային կայաններ, օդանավակայաններ ու խանութներ: Բարկ արևի տակ ու սարսռեցնող ցրտին, հաղթահարելով լեռնանցքներ ու ավազոտ անապատներ, անցնելով բազմամարդ քաղաքի փողոցներով ավտոմեքենաները վարում են ամենատարածված ու ամենաանհրաժեշտ մասնագիտություններից մեկն ունեցող մարդիկ՝ վարորդները:
Վարորդական գրքույկն (իրավունք) ստանալն ու վարորդ դառնալն այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար անհրաժեշտ է վարորդական դասընթացներ ավարըել և շատ խիստ քննություն հանձնել: Փորձված վարորդն ավտոմեքենայի կառուցբածքը նույնքան լավ գիտե, որքան ինժեները: Նա սիրում է իր ավտոմոբիլը, խնամում այն, զգում նրա վիճակն ու հնարավորությունները:
Ապագա վարորդը բժշկական հատուկ քննություն է անցնում: Ավտոմեքենայի վարորդը պետք է միանգամայն առողջ լինի, կարողանա ակնթարթորեն կողմնորոշվել հանկարծակի ծագած ճանապարհային ցանկացած իրավիճակում: Ղեկի առջև նստած մարդը միշտ հիշում է, որ իր ուշադրությունից ու հմտությունից է կախված ոչ միայն մեքենայի անվտանգությունը, այլև ուղևորների ու հետիոտների կյանքի անվտանգությունը: