Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց ջանքերն ուղղեցին ազգի գոյության հիմքերը՝ լեզուն, մշակույթը, ավանդություները պահպանելուն: Կարճ ժամանակամիջոցում ստեղծվեց հայոց գիրը, գրվեց մեր ժողովրդի պատմությունը, ստեղծվեցին փիլիսոփայական երկեր, թարգմանվեցին օտար հեղինակների լավագույն գործերը...

Հայաստանի արևելյան մեծագույն մասին տիրող պարսիկները շուտով հասկացան, որ այդ ոգեղեն մշակութային շարժումը հայ ժողովրդի մեջ անմար է պահելու ազատատիրական ոգին, և որոշեցին հայերին պարտադրել իրենց կրոնն ու լեզուն:

Ընդվզեց ողջ հայ ժողովուրդը, ելավ կենաց ու մահու պայքարի: Համաժողովրդական այդ ապստամբության գլուխ կանգնեց Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Մոր կողմից նա հայոց գիր ու գրականության ստեղծմանը մեծապես նպաստած կաթողիկոս Սահակ Պարթևի թոռն էր և մայրենի լեզվով հայեցի կրթություն էր ստացել: Ինչպես հատուկ է բոլոր հեռատես ազգային գործիչներին, նա քաջ գիտակցեց, որ ազատությունը ձեռք է բերվում միայն պայքարով, որ հայ ժողովրդի լինել−չլինելու հարցը պետք է վճռվի ռազմի դաշտում:

Անդրկովկասում, մասնավորապես Հայաստանում, տեղակայված պարսկական կայազորների դեմ նրա տարած հաղթանակները տագնապ առաջացրին Պարսից արքա Հազկերտ Երկրորդի արքունիքում, և նա իր զորաբանակները շարժեց Հայաստանի դեմ:

451 թ. մայիս ամիսն էր: Հարավ−Արևելյան Հայաստանում գտնվող Ավարայր գյուղի մոտ, Տղմուտ գետի հանդիպակած ափերին բանակել էին հայոց պարսից