Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տեսնել նաև տափաստաններին բնորոշ այծքաղների` սայգակների, որոնք ժամանակին ազատ սլանում էին տափաստաններով ու ամենալավ արոտավայրերը փնտրում:

Տափաստանում ամենատարածված կենդանիները կրծողներն են: Դրանցից են արջամուկն ու գետնասկյուռը: Արջամուկը երբեք բույսի ցողունն ամբողջությամբ չի կրծում—վերջացնում, մեկից տերև է կրծոտում, մյուսից` մի ընձյուղ կամ փոքրիկ ճյուղ: Դրա համար էլ այնտեղ, ուր արջամկներն են ապրում, խոտածածկը չի փոխվում: Աշնան մոտ, երբ տափաստանն աղքատանում է, և սկսում են ցրտերը, արջամկները փակվում են իրենց բներում ու քնում մինչև գարուն:

Ձմռանը քուն են մտնում և՛ գետնասկյուռն ու ճագարամուկը, և՛ տափաստանային մկնիկին ու համստերը (գերմանամուկը): Միայն թե համստերը խորը չի քնում: Ձմռան համար նա մինչև 15 կգ ցորեն է պաշարում, որը պահեստարան է բերոմ արտերի ներսում տեղավորված պարկիկներով: Ամեն անգամ նա կարող է տեղափոխել 45 գ ցորեն: Իսկ ձմռանը, քնից արթնանալով, նա անուշ է անում իր կուտակած պաշարը: Ի տարբերություն արջամկան, համստերն ու գետնասկյուռը դաշտերի վնասատուներ են:

Կրծողների թշնամիներն են գիշատիչ թռչունները` մկնաբազեն, արծիվը, լալկան բազեն, ուրուրը, մանրաբազեն, շամբաճուռակը, որոնք բոլորն էլ ցերեկային գիշատիչներ են: Իսկ գիշերը որսի են դուրս գալիս ճահճաբուն ու մեծականջ բուն: Կրծողներին որսում են նաև չորքոտանի գիշատիչները` գայլերը, աղվեսները, կնգումները, գորշուկները: Նրանցով սնվում են և օձերը` տափաստանային իժերը, փոքրիկ վիշապօձերը: Բայց և այնպես կրծողները