Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք ունեն Արեգակի սպեկտորի մեջ մտնող բոլոր գույնի ճառագայթները կլանելու հատկություն, բացի կանաչից: Կանաչ ճառագայթը նրանք անդրադարձում են, դրա համար էլ տերևներն ու խոտը մենք կանաչ ենք տեսնում։

Տերմիտներ

Տերմիտների «արշավանքը», հատկապես արևևադարձային երկրների բնակիչների համար, իսկական տարերային աղետ է։ Արևադարձային երկրներում տերմիտներին անվանում են սպիտակ մրջյուններ` գույնի և մրջյունների նման մեծ համայնքներով ու համատեղ էլ սարքած բներում ապրելու համար։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի նրանց մրջյուններին շարքը դասել։ Տերմիտներն ավելի մոտ են խավարասերներին, իսկ կենսակերպով նման չեն ոչ մեկի։ Շատ տեսակի տերմիտներ կան։ Որոշ տեսակների բներում միջատների թիվը հասնում է հարյուրի, այլ տեսակների