Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի հատուկ խողովակաշարային տրանսպորտ:

Մեր երկրում չափազանց մեծ է երկաթուղային տրանսպորտի նշանակությունը: ՍՍՀՄ-ի քարտեզից երևում է, որ Մոսկվայից բոլոր ուղղություններով տարածվում են երկաթուղիներ, դրանք իրար են կապում միութենական բոլոր հանրապետությունների մայրաքաղաքները, Ուրալի, Սիբիրի, Միջին Ասիայի, Հյուսիսի մեծ և փոքր քաղաքները... Դա ամբողջ մի ցանց է: Երկաթուղիներն աշխատում են օր ու գիշեր, լոկոմոտիվներն իրենց ետևից տանում են մարդատար ու բեռնատար գնացքներնի երկար շարժակազմեր: Մարդատար գնացծներն ունենում են 15–16, իսկ բեռնատարները` 50–60 և ավելի վագոններ: Մեր երկրում կառուցվում են բազմաթիվ նոր երկաթուղիներ: Հատկապես մեծ կարևորություն ունի Բայկալ—Ամուրի մայրուղին, որն արդեն անցնում է Արևելյան Սիբիրի և Հեռավոր Արևելքի բազմաթիվ շրջաններով և շուտով կհասնի Խաղաղ օվկիանոսի ափերը:

Մեր եկրում կառուցվում են նաև շատ ավտոճանապարհներ, խճուղիներ: Դրանք իրար են միացնում քաղաքներ ու ավանները, սպասարկում երկրի գյուղետնտեսական շրջանները: Բեռնատար մեքենաները հավաքված բերքը տեղափոխում են ալրաղացներ ու շտեմարաններ, գյուղ են հասցնում գյուղատնտեսական մեքենաներ ու պարարտանյութ, փոխադրում են շինանյութեր ու այլ բազմազան բեռներ: Դրանց մեծ մասը փոխադրվում է կարճ տարածություններ, բայց երբեմն քարշիչ ավտոմեքենաներն ամրացված կցասայլերով բեռները խճուղիներով հասցվում են նաև հեռու վայրեր` կտրելով մեծ տարածություններ: Ավտոմոբիլները, ավտոբուսները ճանապարհներով փոխադրում են նաև մեծ թվով ուղևորներ:

Երբ մեզ հարկավոր է լինում որևէ քաղաք հասնել ամենակարճ ժամանակում, մենք օգտվում ենք օդային տրանսպորտից: Մոսկվայից գնացքով Վլադիվոստոկ հասնելու համար անհրաժեշտ մի քանի օր, իսկ ինքնաթիռով թռչելու համար՝ մի քանի ժամ: Ինքնաթիռները տեղափոխում են փոստը, տեղ հասցնում կենտրոնական թերթերի տպագրության տառամայրերը, ինչպես նաև շուտափույթ առաքման կարիք ունեցող բեռներ` ծաղիկներ, ելակի առաջին բերքը...

Գետային տրանսպորտը տեղափոխում է բազմաթիվ բեռներ` փայտանյութ, նավթանյութեր, շինանյութեր: Մեծ հաճույք է պատճառում հարմարվետ ջերմանավով գետով ճամփոդելը: Ծովային տրանսպորտն սպասարկում է մեր երկրի ծովափնյա շրջանները, կապ հաստատում մեր և այլ երկրերի միջև: Մեր երկրի գրեթե ողջ արտաքին առևտուրը կատարվում է ծովով: Ծովային տրանսպորտն ամենաէժանն է տրանսպորտի մյուս տեսակներին:

Խողովակաշարերը շատ մեծ երկարություն են ունենում և ծառայում են նավթ, նավթամթերքներ, գազ տեղափոխելու համար: Դրանք խողովակաշարով մղելը շատ ավելի էժան է, քան ցիստեռններով երկաթուղով կամ ավտոմոբիլով փոխադրելը: