Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գազ տեղափոխով խողովակաշարի դերն այժմ այնքան է մեծացել հզոր արդյունաբերություն ունեցող մեր հայրենիքի տնտեսական կյանքում, որ տրանսպորտի այդ տեսակն անվանում են երկրի «կապույտ զարկերակ»: Գազամուղներով մատակարարվող գազը ծառայում է նաև բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար: Էլեկտրահաղորդման գծերը, որոնցով էլեկտրական հոսանք է հաղորդվում, հաճախ` հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ, նույնպես տրանսպորտի տեսակ են, այն էլ` շատ կարևոր:

Տրանսպորտի հստակ աշխատանքը չափազանց կարևոր նշանակություն ունի մեր ողջ կյանքի, մեր մեծ ու բարդ ժողովրդական տնտեսության համար: