Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անց տունն արդեն պատրաստ է, իսկ եթե հին եղանակով կառուցեին, ապա բնակարանամուտը կհետաձգվեր առնվազն մեկ տարով:

Պատրաստի պատերը սանդուղքներն ու տանիքները դեռ ի~նչ են որ: Այժմ կան այնպիսի «ճեպակառույցներ», ուր ուղղակի տնաշինական գործարանից բերում են երկու պատուհանով, դռներով, պատշգամբով պատրաստրի ամբողջական սենյակներ: Շինարարներին մնում է այդպիսի սենյակը ամբարձիչ կռունկով բարձրացնել ու տեղը դնել:

Հեռու չէ այն ժամանակը, երբ տները կսկսեն հավաքել միայն պատրաստի բնակարաններից: ԵՎ հնարավոր է, որ դրանց տեղադրմամբ զբաղվի ուղղաթիռը: Կանցնի մի շաբաթ, և տունը պատրաստ կլինի:

Այս ամենը պատմելը հեշտ է, անշուշտ, բայց տուն կառուցելը նույնքան դժվար է, որքան խոշոր մեքենա: Մեքենամասերի նման, տան մասերը պատրաստում են գործարանում և մեքենամասերի նման էլ հավաքում հավաքման արտադրամասում, որն այս դեպքում շինարարական-մոնտաժային հրապարակ է: Տուն կառուցելու համար կիրառում են նորագույն նյութեր՝ պողպատ, միաձույլ երկաթբետոն, պլաստմասսա, ալյումին:

Տունը բարդ «մեքենա» է: Նրա պատերի երկայնքով ու լայնքով անցնում են տաք ու սառը ջրի, կոյուղու, ջեռուցման, գազի խողովակներ, որոնց ընդհանուր երկարությունը մի քանի կիլոմետրի է հասնում: