լավագույն կտավները ապաստանել էին Նովոսիբիրսկ քաղաքում: Այժմ պատկերասրահում նկարների համար ստեղծված է իսկական «առողջարան»: Սարքերը հետևում են շենքի ներսի օդի ջերմաստիճանին և խոնավությանը, ուրեմն և նկարների «առողջությանը»: Լաբորատորիաներում աշխատում են փորձառու վերականգնող վարպետներ:
Տուն
Մեր երկրում հազարավոր տներ են կառուցվում, ամեն տարի սովետական միլիոնավոր քաղաքացիներ բնակարանամուտ են տոնում: Գործն արագ ավարտելու համար տները կառուցում են նոր եղանակով:
Սկզբում էքսկավատորները ապագա շենքի համար մի մեծ փոս են փորում: Հիմքը պատերի հենարանն է: Առանց հիմքի տուն չես կառուցի: Չէ՞ որ հողը փխրուն է, պատերի ծանրությունից կարող է նստել, և այդ դեպքում շենքը կթեքվի ու փուլ կգա: Դրանից խուսափելու համար փոսի մեջ տեղադրում են երկաթբետոնե սյուներ, որոնց վրա հենվելու են շենքի պատերը:
Հիմքը պատրաստելուց հետո շինարարությունում սկսում են հավաքել պատերը: Պատերի առանձին հատվածները (պատուհանով կամ, նույնիսկ, պատշգամբով) բառնատարով այստեղ են բերվում ուղղակի գործարանից: Գործի են անցնում մոնտաժագործ–հավաքողները: Ամբարձիչ կռունկը երկաթբետոնե սալերը բարձրացնում, դնում է անհրաժեշտ տեղը, իսկ մոնտաժագործ–հավաքողներն ամրացնում են դրանք: Ահա պատրաստի պատի մի հատվածը գրավեց իր տեղը, հետո՝ երկրորդը, երրորդը. — Ամբողջ մի հարկ արդեն պատրաստ է: Երկաթբետոնե մի սալ դրվում է իր տեղը, ապա՝ երկրորդը, երրորդը և հայտնվում է հարկի առաստաղը:
Ամբարձիչ կռունկը ավտոկցանքներից խնամքով վերցնում է սանդղաշարի պատրաստի մասերը, ներսից հախճասալերով երեսապատված և արդեն ջրի խողովակներով սարքավորված լողասենյակները, բնակարանների միջնապատերը, տանիքի հատվածները և դնում իրենց տեղը: Մոնտաժագործ–հավաքողներին փոխարինում են հարդարողները: Նրանք ներկում են առաստաղները, դռներն ու պատուհանները, պաստառապատում պատերը, պարկետապատում հատակը: Մի քանի ամիս