Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տուֆ

Վարդագույն քաղաք... Այսպես են անվանում Երևանը, որովհետև մեր մայրաքաղաքը կառուցապատված է վաևդագույն գեղեցիկ տուֆի բազմաթիվ շենքերով:

Տուֆը հրաբխային ծագում ունեցող ապար է, մեր հանրապետությունում կիրառվող հիմնական շինաքարը: Մեզ մոտ կան տուֆի տասնյակ հանքավայրեր, որոնք խմբավորված են ըստ տուֆերի հատկանիշների: Ըստ այդմ էլ հայկական տուֆերը բաժանվում են հինգ տեսակի՝ Անիի (դեղին, նարնջագույն), Արթիկի (վարդագույն, մանուշակագույն), Երևանի (սև, կարմիր), Բյուրականի (վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով) և ֆելզիտային (նախշավոր):

Տուֆը հիանալի շինանյութ է. համեմատաբար հեշտ կտրվում է, սղոցվում, բայց և բավականաչափ ամուր է ու լավ դիմանում է եղանակի փափոխություններին: Ծակոտկենության շնորհիվ տուփը ձմմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից: Տուֆե պատերը «շնչում են», այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: Շատ երկրներում, ուր բնական շինաքարեր չկան, մարդիկ ստիպված են դրանք պատրաստել արհեստական եղանակով: Օրինակ, կիրառում են աղյուս, որը նախ կաղապարում են կավից, ապա թրծում վառարաններում: Մինչդեռ տուֆը բնությունն ինքն է թրծել հրաբխի կրակով, իսկ գեղեցկությամբ այն նույնիսկ չես համեմատի աղյուսի հետ:

Դեռ հնում հայերը գնահատել են տուֆի արժեքները և դարեր շարունակ այն օգտագործել որպես շինանյութ, ստեղծել ճարտարապետական կոթողներ, որոնցից շատերը մեզ են հասել կանգուն կամ կիսավեր վիճակում:

Այժմ տուֆի գործածությունը մեծ չափեր է ընդունել: Ստեղծվել են այն արդյունահանող և մշակող խոշոր ձեռնարկություններ: Արտադրվում են ոչ միայն որմնաքարեր, այլև երեսապատման սալեր, իսկ տուֆի խիճն ու ավազն օգտագործում են իբրև թեթև բետոնների լցանյութ: Մեր հանրապետություն այցելող հազարավոր զբոսաշրջիկներ հիանում են քաղաքների ու ավանների տուֆաշեն բազմագույն կառույցներով: Հայկական տուֆերն առաքվում են Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Խարկով, Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ և Սովետական Միության այլ քաղաքներ ու շրջաններ: Դնեպրի խոշոր հիդրոէլեկտրակայանի շենքը երեսապատվել է Արթիկի տուֆով: Մոսկվայում Երևանի կարմիր տուֆն օգտագործվել է ֆրանսիակական դեսպանատան շենքի, իսկ ֆելզիտային, նախշավոր