Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու աշխատանքի պայմանները, Սովետական կառավարությունը նրան ամենայն աջակցություն ցույց տվեց։ Նրա աշխատանքները գրավեցին գիտնականների ուշադրությունը և լայնորեն հայտնի դարձան մեր երկրում ու արտասահմանում։ Իր ծառայությունների համար Ցիոլկովսկին պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ցիոլկովսկու ամենագլխավոր գիտական աշխատությունները նվիրված են տիեզերական հրթիռներին և դրանց թռիչքին դեպի Տիեզերք։

1903 թ. <<Տիեզերական տարածությունների հետազոտումը ռեակտիվ սարքերով>> հոդվածում մեծ գիտնականն աշխարհում առաջին անգամ գիտականորեն հիմնավորեց միջմոլորակային թռիչքների հնարավորությունը։ Ցիոլկովսկին ապացուցեց, որ միջմոլորակային տիեզերանավ կարող է դառնալ միայն հրթիռը։ Տիեզերական հրթիռների համար նա առաջարկեց քիմիական հատուկ հեղուկ վառելիք՝ հեղուկ թթվածին ու ջրածին։

Իր այլ աշխատություններում գիտնականը գրում էր, որ հրթիռին տիեզերական անհրաժեշտ արագություն հաղորդելու համար հարկավոր են <<հրթիռային գնացքներ>>։ Այժմ մենք դրանք անվանում ենք բազմաստիճան հրթիռներ։ Երբ ծախսվում է հրթիռի առաջին աստիճանի վառելիքը, այդ աստիճանն անջատվում է և ընկնում Երկիր։ Հրթիռը շարունակում են առաջ տանել երկրորդ աստիճանի շարժիչները։

Կ. Է. Ցիոլկովսկին առաջարկեց Տիեզերքում ստեղծել խոշոր ուղեծրակայաններ, որպեսզի մարդը կարողանա այնտեղ ապրել ու աշխատել երկար ժամանակ։

Գիտնականը գտնում էր, որ տեխնիկայի զարգացմանը զուգընթաց Տիեզերքն անպայման կյուրացվի։ Նա համոզված էր, որ Տիեզերքում կան բանական էակներով բնակեցված բազմաթիվ մոլորակներ։ Հնարավոր է, ենթադրում էր նա, որ արտաերկրային բանական կյանքն իր զարգացման մակարդակով շատ առաջ անցած լինի երկրայինից։ Ցիկլովսկին առաջարկեց տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնք մարդկությանն օգնեին բնակություն հաստատելու Արեգակնային համակարգում։

Ցիկլովսկու կարծիքով, յուրացնելով տիեզերական տարածությունը՝ մարդիկ պետք է առանձնապես հոգ տանեն մեր մոլորակի բնության մասին։ Ահա թե ինչու նա հաջողությամբ նախագծում էր անապատների ոռոգման ապարատներ հղացավ օդաբարձիկով փոխադրամիջոց ստեղծելու գաղափարը։

Կ. Է. Ցիկլովսկու անունը միշտ կհիշվի մարդկության մեծագույն հանճարների շարքում։ Նա օժտված էր գիտության ապագան կանխատեսելու վիթխարի ձիրքով։ Բայց մեծ գիտնականի ժամանակակիցներից ոչ ոք չէր սպասում, որ նրա համարձակ երազանքներն այդքան արագ կիրականանան։ Հրթիռային տեխնիկային և միջմոլորակային ճանապարհորդությունների տեսությանը նվիրված Ցիկլովսկու հետազոտություններն այժմ էլ ուղեցույց են կոնստրուկտորների ու գիտնականների համար։ Նրա հանճարեղ գաղափարները հաջողությամբ կենսագործվում են։

Ցորեն

Բացատրելու հարկ չկա անշուշտ, որ ցորենից հաց են թխում, ձեր սիրած սպիտակ, փքուն կրտկրտան կեղևով հացը։

Աշխարհում ցորենի ցանքատարածություններն զբաղեցնում են հացահատիկային բույսերին հատկացվող վարելահողերի գրեթե կեսը։ Ցորեն ցանում են ամենուրեք։ Այն երկրի հիմնական հացաբույսն է։

Աֆրկայի թեժ արևի տակ կամ Ավստրալիայում <<ծնված>> ցորենը տարբերվում է, օրինակ, ռուսական ցորենից։ Ռուսական ցորենի հատիկը ոսկեգույն երանգ ունի։ Իսկ Եթովպիայում աճում է ասես շոգ արևից խանձված, մանուշակագույն հատիկներով ցորեն։ Կան և՛ կանաչավուն, և՛ կարմրավուն հատիկներով ցորեններ։ Հասկի գույնը նույնպես տարբեր երանգներ է ունենում։

Ցորենի զանազան սորտերի միջև շատ տարբերություններ կան։

Ցորենն ամենահնագույն մշակոցի բույսերից է։ Սակայն մինչև հիմա էլ երկրագնդի վրա հանդիպում են նրա վայրի տեսակները։ Մեր հանրապետությոն տարածքը համարվում է ցորենի մշակման հնագույն կենտրոններից մեկն աշխարհում։ Այստեղ աճում են վայրի ցորենների 4 տեսակից 3-ը՝ իրենց բազմաթիվ տարատեսակներով։ 1934 թ. Ն. Ի. Վավիլովը հատուկ ուղևորություն է կատարել Սովետական Հայաստան՝ անձամբ ուսումնասիրելու վայրի ցորենների տեղավայրերը։ Երևանին մերձակա նախկին Շորբուլաղ գյուղի շրջակայքում աճող վայրի ցորեն