Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսումնասիրելուց հետո նա գրեց, որ այդ փոքր տարածությունը տեսակների բազմազանությամբ մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհում: Գիտնականն առաջարկեց այդ վայրն առանձնացնել և պահպանել որպես բույսերի զարգացման մասին համաշխարհային նշանակություն ունեցող «փաստաթուղթ»: 1981 թ. իրականացավ Ն. Ի. Վավիլովի այդ պատգամը: Կազմակերպվեց Էրեբունի արգելանոցը, որը գտնվում է Էրեբունիի և Գեղադիրի անտառատնտեսության տարածքում: Այն թերևս ամենափոքրն է աշխարհում, սակայն իր գիտական արժեքով կարող է մրցել ամենամեծ արգելանոցների հետ:

Ցորենի հնագույն տեսակը ոչ պահանջկոտ հաճարն է: Նրա կոտրտվող հասկից հատիկը կալսվում է ոչ թե մաքուր վիճակում, այլ նրան ներաճած ծաղկային և հասկիկային թեփուկների հետ միասին: Ուստի նրանից ալյուր ստանալը բավականին դժվար է: Ավելի հեշտ է եփել: Հետագայում հաճարին փոխարինելու եկան ավելի բարձրորակ, բայց և արգավանդ հողի նկատմամբ ավելի պահանջկոտ, մերկահատիկ ցորենները: Սրանց հասկերը կալսելու ժամանակ հատիկները հեշտությամբ են ազատվում թեփուկներից և ասես մերկանում են:

Բույսերի նոր սորտերի կամ կենդանիների նոր ցեղերի ստացման մասին կա մի