Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտություն, որ կոչվում է սելեկցիա: Մեր գիտնական-սելեկցիոներներն ստացել են ցորենի կանգուն ցողուն և խոշոր հասկ ունեցող այնպիսի սորտեր, որոնց համար սարսափելի չեն ո՛չ սառնամանիքները, ո՛չ շոգը: Կա նաև ցորենի մի տեսակ, որի ամեն մի բույսը շատ ցողուններ ու հասկիկներ ունի: Մեր երկրում ստացվել են ցորենի հիանալի շատ սորտեր՝ «Բեզոստայա 1», «Ավրորա», «Կավկազ», «Միրոնովսկայա 808», «Միրոնովսկայա յուբիլեյնայա» և այլն: Մեզ մոտ և ատասահմանում դրանք ցանում են հարյուր հազարավոր հեկտարներով: Մեր հանրապետությունում ստացել են ցորենի «Կանգուն 20», «Լեռնային 22» «Շիրակի 1» սորտերը: Սովետական սելեկցիոներներն աշխատում են ստանալ նորանոր, ավելի լավ սորտեր:

Սովերական Միության գերբի վրա ցորենի ոսկեգույն հասկեր են միահյուսված: Դա մեր հողի հարստության, նրա բերրիության ու առատության խորհրդանիշն է: