մշակում բամբակենի, բրինձ, բանջարեղեն, մրգեր, խաղող, հյուսում մետաքսե գեղեցիկ գործվածքներ, գորգեր, պատրաստում ամաններ, գյուղատնտեսական զանազան գործիքներ։ Նրանց մեջ եղել են հայտնի գիտնականներ, գրողներ, բանաստեղծներ։
Սակայն ծանր ու անհույս էր ուզբեկ աղքատ գյուղացու կամ արհեստավորի կյանքը։ Բոլորովին իրավազուրկ էին կանայք։ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ հարյուր ուզբեկից միայն երկուսն էին գրաճանաչ։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից և Միջին Ասիայում սովետական իշխանության հաստատումից հետո Ուզբեկստանի աշխատավորները, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, ոտք դրին նոր կյանքի կառուցման, սոցիալիզմի կառուցման ուղին։
Ռուսները, ուկրաինացիները և ԽՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդներն ուզբեկներին օգնեցին կերպարանափոխելու իրենց երկիրը։
Կառուցվեցին ոռոգիչ հզոր ջրանցքներ, ինչպես, օրինակ, Ֆերգանայի մեծ ջանցքը։ Ոռոգման շնորհիվ կենդանություն առավ և սկսեց բամբակ, բրինձ ու խաղող տալ Սովյալ տափաստանը՝ անձուկ մի անապատ, որն առաջ հազվադեպ էին համարձակվում կտրել—անցնել ուղտերի կարավանով։ Ոռոգիչ ջրանքների շինարարությունը շարունակվում է։ Չոր տափաստանների ու կիսաանապատների նորանոր հեկտարներ կվերածվեն ծաղկուն դաշտերի և խաղողի այգիների։
Քարածխի, նավթի, ոսկու, պղնձի և այլ մետաղների՝ սովետական գիտնականների հայտնագործած հանքավայրերում բացվել են հանքահորեր, հորատման աշտարակներ, հանքարաններ, գործարաններ։ Բուխարայից դեպի երկրի կենտրոնի արդյունաբերական քաղաքներ է ձգվել հազարավոր կիլոմետրեր երկարություն ունեցող գազամուղը։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը մեր երկրի հնագույն քաղաքներից է։ Այն հիմնադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ։ Այդ գեղեցիկ, բարեկարգ քաղաքը տեղավորված է ծաղկուն օազիսում՝ շրջապատված պտղատու և խաղողի այգիներով։
Վերակառուցվել են նաև մյուս հնագույն քաղաքները՝ Սամարղանդը և Բուխարան։
Ուզբեկստանը Խրոհրդային Միության բամբակի գլխավոր բազան չէ միայն։ Այն երկրին տալիս է գյուղատնտեսական այլ արտադրանք ևս, այդ թվում՝ մետաքս և կարակուլ, որը կարակուլ ցեղի ոչխարների գառների մորթին է, ինչպես նաև բամբակե և մետաքսե գործվածքներ, մեքենաներ, արդյունաբերական հումք։ Եղբայրական հանրապետություններից Ուզբեկստան են մեկնում պարարտանյութով, փայտանյութով, շաքարով, ցորենով, հանրապետությանն անհրաժեշտ հաստոցներով ու մեքենաներով բեռնավորված գնացքներ։
Այսպես, փոքր ու մեծ գործերով դրսևորվում է խորհրդային ժողովուրդների ամուր բարեկամությունն ու փոխօգնությունը, որոնք դարձել են մեր կյանքի օրենքը։
Ուլտրաձայն
Մարդը լսում է շոգենավի շչակի ցածր ձայնը, սոխակի երգի բարձր ձայնը։ Սակայն մենք ամենևին էլ բոլոր բարձր ու բոլոր ցածր ձայներն ու հնչյունները չէ, որ լսում ենք։ Մարդուն լսելի ամենաբարձր հնչյունը մոծակի տզզոցն է։ Ավելի բարձր ձայնը (մեկ վայրկյանում ավելի քան 20 հզ. տատանում) մարդն այլևս չի լսում. դա էլ հենց ուլտրաձայնն է՝ «Ուլտրա» լատիներեն