Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ու աճում։ Այդպես ծնվում է մարգարտահատիկը։

Ճապոնիայում կան ստորջրյա ֆերմաներ, որտեղ թանկարժեք մարգարիտ մատակարարող «ակնագործ» փափկամորթներ են բազմացնում։

Նավաորդ (տերեդո) կոչվող փափկամորթը փչացնում է նավերը՝ խեցու փեղկերով անցքեր փորելով փայտի մեջ։ Ետդարձի ճանապարհ նա չի ունենում, որովհետև անցքերը փորում է թրթուր վիճակում, իսկ հետո դրանք արդեն նեղ են գալիս նրան։ Եվ ստացվում է, որ հեսանիչ տերեդոն ինքն իրեն բանտում է։

Փափկամորթը ոչ միայն տանտեր է, այլև տուն փոխադրող։ Փեղկերի ճեղքից դուրս հանած միակ ոտքով հրվելով հատակից՝ անատամը սողում է ժամում 20 սմ արագությամբ։

Իսկ ծովականջը, որ խխունջներից ամենաարագընթացն է, իր տունը տեղափոխում է վայրկյանում 1 մ արագությամբ։

Ութոտանին և կաղամարը խեցիներ չունեն, բայց ունեն ոտքերին փոխարինող շոշափուկներ։ Դրանք տեղադրված են նրանց գլխին, այդ պատճառով էլ այդ փափկամորթներին անվանում են գլխոտանիներ։ Երբ ութոտանին քնած է, նրա վեց շոշափուկներն անշարժ են, իսկ երկուսը, շարունակ շրջանակներ գծելով, պահպանում են նրան։ Խոշոր ութոտանու ամեն մի շոշափուկի վրա կա 300 ծծիչ, յուրաքանչյուր