Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ սերմերը հասունանում են, կոները բացվում են: Սերմերը դուրս են թափվում կոներից և տարածվում քամու միջոցով: Նրանք շատ երկար են ապրում: Եղևնու սերմերը կարող են ծլել նույնիսկ հասունանալուց տաս տարի հետո:

Փշատերև ծառերի սերմերը շատ թռչունների ու գազանների սիրելի կերն են: Այդ պատճառով այն տարիներին, երբ եղևնու, սոճու, խեժափիճու սերմերի և սիբիրյան սոճու «կաղինների» առատ բերք է լինում, փշատերև անտառներում շատ թռուչուններ, սկյուռներ ը մկներ են հավաքում:

Փշատերև ծառերը տալիս են ամենաթանկարժեք փայտանյութը, որն օգտագործվում է և՛ շինարարության մեջ, և՛ որպես արդյունաբարական վերամշակման հումքը:

Երկրագնդի վրա աճում են 600 տեսակի փշատերը ծառեր: Դրանց մեջ կան շատ խոշորները, որոնց բներն ունենում են մինչև 100 մ բարձրություն և 6-9 մ տրամագիծ: Որոշ տեսակներ ապրում են մի քանի հազարամյակ: Մեր հանրապետության տարածքում պահպանվել են կենու (կարմրածառի) և սոճու բնական անտառներ:

Փոթորիկ

Փոթորիկի մոտենալն զգացվում է նրա առաջին կատաղի պոռթկոմից դեռ շատ առաջ:

Քամին դադարում է տոթն է տիրում, Թռչունները թաքնվում են բներում կամ, տեղից տեղ թռչելով, անհանգիստ ճչում: Երկնքում հայտնվում են չարագուչակ, մթամած ամպեր:

Փոթորիկ է լինելու:

Սարսափելի արագությամբ սև ու վիթխարի մի ամպ պատում է երկինքը: Շեշտակի հարվածում են ոռնացող քամուառաջին պոռթկումները: Անդադար որոտում է ամպրոպը, կայծակի շլացուցիչ նետերը ճեղքում են խավարը:

Փոթորիկի թեժ պահին տիրող աղմուկը նման է հրետանային հրաձգության դղրդյունին: Պատահում է, որ կատաղի քամու ճնշմամբ գետերն սկսում են հոսել հակառակ ուղությամբ, դարավոր ծառերը ճգվում են եղեգի պես երբեմն էլ արմատախիլ լինում:

Հատկապես ուժեղ փոթորիկներ են լինում հարավային ծովերում, հասարակածի մոտ: Այդ փոթորիկներն անվանում են արևադարձային ցիկլոններ կամ թայֆուններ: Կատաղի քամին սլանում է վիթխարի մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ տրամագիծ ունեցող շրջանով։ Պտտվող օղի այդ ողջ զանգվածը սուրում է առաջ` հսկայական ալիքներ բարձրացնելով ծովում և ավերածություններ առաջացնելով ցամաքում։

Չափազանց վտանգավոր են վիթխարի պտտահողմերը` մրրկասլուները։ Դրանք առաջանում են ամպրոպի ժամանակ` սև ամպի գզուզ եզրերին, ուր իրար են բախվում երկրից բարձրացող կամ նրա մակերևույթի վրայով սուրացող օդի տաք ու պաղ, հզոր ու թույլ հոսանքները։

Հենց ու մոլեգնորեն պտտվող մրրկասյունը վայր է իջնում, նրան ընդառաջ բարձրանում է իր իսկ վեր ձգած օդի կամ ջրի հոսանքը։ Այսպիսի պտտահողմերի հաստատությունը երբեմն հասնում է մի քանի հարյուր մետրի։ Մրրկասյան ներսում օդը ներքև է հոսում, իսկ եզրերով` պտտաձև վեր է խոյանում։ Այն ամենն, ինչին դիպչում է մրրկասյան «կնճիթը», սլանում է նրա հետ։

Հատկապես հաճախակի և ուժգին են Հյուսիսային Ամերիկայի հարավում բռնկվող տորնադո կոչվող (այդ իսպաներեն բառը նշանակում է «պտտվող») մրրկասյուները։ Շատ անգամ նրանք երկինք են բարձրացնում կենդանիներն, մարդկանց և նույնիսկ փոքր տներ։

Մեր երկրում շատերին ծանոթ է հանկարծահաս փոթորիկը։ Այն վրա է հասնում անսպասելի և և երկու-երեք րոպե անց անհետանում, բայց այդ ընթացքում այնպիսի ավերածություններ է գործում, որ փոթորկալից քամին համեմատում են հարվածի հետ։

Փոթորիկը սուրում է երկար ու նեղ` 200մ-ից մինչև 6 կմ շերտով։ Նրա մշտական ուղեկիցներն են ամպրոպները։

Նովոռոսիսկի շրջանում երբեմն-երբեմն փչում է ցուրտ, պոռտկուն քամի` բորեասը։ Այն հեռագրասյուներ է տապալում, տանիքներ պոկում, ծովախորշը վերածում եռացող կաթսայի։

Մի անգամ բորեասը նույնիսկ մի մեծ նավ ափ նետեց։

Հյուսիս-արևելյան սառնաշունչ քամին բորեաս են անվանել հին հույները` հյուսիսային քամիների առասպելաբանական աստծու անունով։