Այս էջը սրբագրված չէ
ալյուրին: Ժողովրդական բժշկության մեջ փշատն օգտագործում են ստամոքսի խանգարումների դեմ:
Փշատենու կեղևից և տերևներից ստանում են դաբաղանյութեր, որոնք օգտագործում են կածվի դաբաղման համար: Խեժն օգտագործում են ներկանըութ ստանալու համար, իսկ անուշահոտ ծաղիկներից ստացվող ետերայուղը՝ օծանելիքի արտադրության մեջ: Փշատենու բնափայտը կարծր է, ամուր և օգտագործվում է փայտե զանազան իրեր պատրաստելու համար:
Փշատենին օգտագործում են գետերի ափերին ու սորացող ավազներն ամրացնելու, դեկորատիվ կանաչապատման,