Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Քաղաքացիական պատերազմ

1917 թ. հոկտեմբերի 25–ին (նոյեմբերի 7–ին), Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում, հեղափոխական բանվորների, զինվորների, նավաստիների ջոկատները գրոհով վերցրին Ձմեռային պալատը և տապալեցին ժամանակավոր կառավարությունը: Այդ օրը Ռուսաստանում ծնվեց բանվորների և գյուղացիների հանրապետությունը:

Սակայն Հոկտեմբերյան հեղափոխության հետնանքով տապալված կալվածատերերն ու կապիտալիստները, ցարական գեներալներն ու աստիճանավորները ծրագրել էին Ռուսաստանում վերականգնել նախկին կարգերը: Նրանք ստեղծեցին իրենց սպիտակ բանակները, որոնք դուրս եկան բանվորների ու գյուղացիների բանակի՝ կարմիր բանակի դեմ: Բռնկեց քաղաքացիական պատերազմ:

Սպիտակ գեներալներին օգնության եկան Անգլիայի, ֆրանսիայի, ԱՄՆ−ի, Ճապոնիայի և ուրիշ երկրների կառավարություններ: Նրանք իրենց զինվորներին ուղարկեցին Սովետական Ռուսաստանի դեմ: Սկսվեց օտարերկրյա ռազմական ինտերվենցիա:

Սովետական հանրապետությունը հայտնվեց թշնամու կրակե օղակում: Հեռավոր Արևելքում ափ իջան ճապոնական և ամերիկյան զորամասերը: Ռուսաստանի հյուսիսայն շրջաններ, Միջին Ասիա և Անդրկովկաս ներխուժեցին անգլիական զորքերը, Ուկրաինան, Բելոռուսիան, Մերձբալթիկան գրավեցին գերմանական զավթիչները: Ֆրանսիական նավերը կանգնած էին Օդեսայում, Սևաստապոլում: Ուրալ և Կամա գետերի ափերին, Վոլգայի միջին հոսանքում կենտրոնացել էին սպիտակների բանակները: Այստեղից նրանք սպառնում էին Մոսկվային:

Սովետական կառավարությունը երկիրը հայտարարեց ռազմական ճամբար: Վ. Ի. Լենինի, կոմունիստական կուսակցության կոչով տասնյակ հազարավոր կոմունիստներ ու կոմերիտականներ մեկնեցին ռազմաճակատ:

Մեծ հոկտեմբերի առաջին տարեդարձին, 1918 թ. նոյեմբերին, կարմիր բանակը թշնամուն ետ շպրտեց Վոլգայից:

Սակայն քաղաքացիական պատերազմը գնալով թեժանում էր: Անհրաժեշտ էր ջախջախել ցարական նախկին ծովակալ Կոլչակի հրամանատարությամբ գործող բանակը, որը գրավել էր Սիբիրը և Ուրալը: Նրան օգնում էին օտարերկրյա տերությունները: Կոլչակն ընդհուպ մոտեցել էր Վոլգային:

Կուսակցությունը ժողովրդին դիմեց «Բոլորն ընդդեմ Կոլչակի» կոչով: Դեպի Արևելյան ռազմաճակատ շարժվեցին կարմիր բանակայիններով լեցուն էշելոններ: Նրանց հրամանատարն էր ականավոր զորավար Մ. Վ. Ֆրունզեն: Թշնամու ու թիկունքում գործում էին անվախ պարտիզանները: Կոլչակի դեմ մղված մարտերում հռչակվեց Վ. Ի. Չապանի հրամանատարությամբ գործող դիվիզիան:

1919 թ. նոյեմբերին կարմիր բանակի զորամասերը գրավեցին Կոլչակի «մայրաքաղաք» Օմսկը: 1920 թ. վերջին Կոլչակի բանակը ջախջախվեց:

Սիբիրում դեռևս մարտեր էին մղվում, երբ Ռուսաստանի հարավում, Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում հայտնվեց մի նոր, ահարկու վտանգ՝ ցարական նախկին գեներալ Դենիկինի բանակը: Անգլիական և ֆրանսիական կառավարությունները նրան առատորեն տանկեր, թնդանոթներ, հրացաններ, հանդերձանք էին մատակարարում: 1919 թ. հոկտեմբերին Դենիկինի բանակը գրավեց Օրյոլը և Մոսկվայից ընդամենը 300 կմ էր հեռու:

Այդ նույն ժամանակ Պետերոգրադին ընդհուպ մոտեցել էր սպիտակ գեներալ Յուդենիչը, նրան օգնում էին անգլիական ռազմանավերը։

Սովետական Ռուսաստանին դեռ երբեք այդքան մեծ վտանգ չեր սպառնացել։

Պատերազմից ավերված գործարաններում քաղցած բանվորները ռազմաճակատի համար հրացաններ, գերանդիներ, նռնակներ էին պատրաստում, վերանորոգում թնդանոթները։ Պողպատե թերթերով երեսապատված շոգեքարշից ու վագոններից զրահագնացքներ էին ստեղծվում։ Այդպես բանվորներն իրենց անձնուրաց, հիրավի՝ հերոսական աշխատանքով օգնում էին կարմիր բանակին՝ պաշտպանելու երիտասարդ սովետական հանրապետությունը։

Քաղաքացիական պատերազմի սկզբում Ս. Մ. Բուդյոննին կազմակերպեց հեծյալ ջոկատ։ Կարմիր հեծյալների շարքերն անընդհատ համալրվում էին կամավորներով։ Շուտով ջոկատն աճեց, դարձավ գունդ, գունդը՝ հեծյալ կորպուս։ 1919 թ. նոյեմբերին կազմակերպվեց առաջին հեծյալ բանակը, որը գլխավորում էին փառապանծ