Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիրքը» ժողովածուում, որը ետմահու արժանացավ ՀՍՍՀ պետական մրցանակի: Այդտեղ ամփոփված «Սպիտակ գրիքը», «Հայոց լեզուն», «Կարոտ» գործերում և հատկապես «Նահապետը» վիպակում վերակենդանացան գրողի մանկական տարիների տպավորություները, ապրածն ու զգացածը: «Նահապետը» վիպակը դարձավ կինոֆիլմ և, լայն տարածում գտնելով, բոլորին պատմեց հայոց եղեռնի պատմությունը. պատմեց կյանքը ծերունի Նահապետի, որը վերածնված Հայաստանի հողի վրա վերաշինեց իր կորցրած տունը, վառեց հանգած օջախը և շարունակեց ապրել: Նահապետի կյանքը մեր ժողովրդի կյանքն է, մեր դառը անցյալի, ապրելու մեր կամքի ու վճռականության արտահայտությունը:

Հրաչյա Քոչարը հրաշալի գիտեր հայոց պատմությունը, հայ ժողովրդանվեր գործիչներին, հերոսներին: Նա գրում, դասախոսում, ամենուր պատմում էր նրանց մասին՝ իր ելույթներով սովորեցնելով սիրել հայրենիքը, հայրենի պատմությունը, մայրենի լեզուն: Խարազանելով մարդկանց թերությունները՝ գրողն ուզում էր, որ նրանք լինեն ազնիվ, հայրենասեր, միշտ հավատարիմ մնան մեր բարձր գաղափարներին:

Հրաչյա Քոչարը մեզ է թողել իր հայրենաշունչ գրվածքները, իր գեղեցիկ պատգամները: «Ուզում եմ, որ դու շատ խելոք, աշխատասեր... լինես, լսես մամային, սիրես հայրենիքդ, սիրես բոլորին...», — անվանի գրողի այս խոսքերնն ուղղված են ոչ միայն իր աղջկան, այլև բոլոր մանուկներին, բոլոր աղջիկներին ու պատանիներին: