Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են շարված: Այդ ուղիները ինքնաթիռների վերասլացքի ու վայրէջքի վազքուղիներն են: Դրանցից ճյուղավորվում են ինքնաթիռի գետնընթաց շարժման ուղիները: Դաշտի եզրերին բարձրանում են շինություններ:

Ապակուց ու մետաղից կառուցված շենքը օդանավակայանի կայարանաշենքն է: Աշտարակը հրամաններ արձակելու գլխավոր կետն է՝ դիսպետչերանոցը: Այստեղից դիսպետչերը ռադիոյով կապ է հաստատում ինքնաթիռների հետ, ցուցումներ տալիս, թե որ վազքուղու վրա վայրէջք կատարեն կամ երբ սկսեն թռիչքը, հաղորդում է եղանակի տեսությունը: Ռադիոլոկատորի էկրանների վրա դիսպետչերը շրջապատի օդային տարածությունը տեսնում է մի քանի կիլոմետր շառավղով: Դա նրան օգնում է ղեկավարել ինքնաթիռի վայրէջքը, եթե օդաչուներին խանգարում է խիտ մառախուղը կամ ամպամածությունը: Դաշտում գտնվող մի շարք խայտաբղետ տնակները նույնպես ռադիոկայաններ են: Դրանք ուղարկում են այն ազդանշանները, որոնց օգնությամբ օդաչուները գտնում են դեպի օդանավակայան տանող երթուղին:

Կայարանաշենքի առջևում գտնվող բետոնածածկ ընդարձակ հրապարակում կանգնած են թևավոր նավերը: Ինքնաթիռներից մի քանիսի մոտ կանգնած են վառելիքով բեռնավորված վիթխարի ավտոցիստեռներ, կատարվում է ինքնաթիռի լիցքավորում վառելիքով: Այլ ինքնաթիռների մոտ կանգնած են բեռնատար ավտոմեքենաներ ու փոխակրիչներ: Փոխակրիչի ժապավենով դեպի ինքնաթիռ են սողում բեռները: Ահա մոտեցան ավտոնեքենաները, որոնցից մարդիկ իջան, շուտով նրանք ճանապարհ կընկնեն:

...Մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց: Նրան մոտեցավ հարմարավետ օդանավասանդուղքը: Բացվեցին ինքնաթիռի դռնակները, և բոլորս իջանք բետոնածածկ հրապարակ: Փոքրիկ ավտոբուսին կցված վագոնիկների շարանը՝ ավտոգնացքը, ուղևորներին արագորեն փոխադրեց կայարանաշենք, որը նման է սովորական կայարանի, այստեղ կան տոմսարկղեր, փոստ, հեռագրակետ, ուղեբեռների պահասենյակներ ու խցեր, սպասասրահներ, բժշկի կաբինետ, ռեստորան:

Օդանավակայանը մեծ, բարդ ու «աղմկոտ» մի տնտեսություն է, այդ պատճառով