Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ այն կառուցում են սովորաբար քաղաքից դուրս:

Օդաչու

Շատ երեխաներ են երազում օդաչու դառնալ: Օդաչուներն ուժեղ, համարձակ, խիզախ ու վճռական մարդիկ են: Նրանց անվանում են օդային օվկիանոսի նվաճողներ:

Ավիացիայի պատմության էջերում բազմաթիվ նշանավոր օդաչուների անուններ են մնացել: Ռուս առաջին օդաչուներից մեկը՝ Ս. Ի. Ուտոչկինը, անվախորեն երկինք էր բաձրանում նրբատախտակից ու սովորական գործվածքից պատրաստված ինքնաթիռներով: Ականատեսներին հրաշք էր թվում, թե ինչպես են այդ ինքնաթիռները մնում օդում: Բարձրագույն պիլոտաժի հիմնադիրը դարձավ ռուս ռազմական օդաչու Պ. Ն. Նեստերովը: 1913 թ. նա առաջինն օդում «մահվան օղակ» կատարեց: Ուղղաձիգ հարթության մեջ շրջանով կատարված այդ վտանգավոր թռիչքն անվանեցին Նեստերովի օղակ: Այն ժամանակներում ինքնաթիռների արագությունը փոքր էր, և բարձրագույն պիլոտաժի տարրերն օդաչուին օգնում էին խույս տալու թշնամուց: Նեստերովն աշխարհում առաջին օդաչուն էր, որ մարտում խոյահարեց թշնամուն:

Սովետական փառապանծ օդաչու Վ. Պ. Չկալովը նոր տեսակի ինքնաթիռների փորձարկման ժամանակ շատ անգամ է ծանր վիճակի մեջ ընկել, բայց իր մեծ վարպետության, մեքենայի կառուցվածքը գերազանց իմանալու և ինքնատիրապետման շնորհիվ միշտ էլ հաղթող է դուրս եկել:

Գիտե՞ք արդյոք, որ Սովետական Միության հերոսի պատվավոր կոչմանն առաջինն արժանացել են օդաչուները: 1933 թ. Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառույցները ճզմեցին «Չելյուսկին» սառցահատը: Չելյուսկինականներին կործանում էր սպառնում, բայց օգնության հասան օդաչուներ Մ. Վ. Վոդոպյանովը, Ի. Վ. Դորոնինը, Ն. Պ. Կամանինը, Ս. Ս. Լևանևսկին, Ա. Վ.Լյապիդևսկին, Վ. Ս. Մոլոկովը, Մ. Տ. Սլեպնյովը: Վտանգելով իրենց կյանքը՝ օդաչուները փնտրեցին–գտան սառույցների մեջ սեղմված նավը և փրկեցին մարդկանց:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական օդաչուներն անօրինակ հերոսություն ու անվեհերություն ցուցաբերեցին: Բազմաթիվ օդաչուներ մարտական սխրանքների համար պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 2420 օդաչուներ դարձան Սովետական Միության հերոսներ: Ա. Ի. Պոկրիշկինը օդային մարտերում խփեց թշնամու 59, իսկ Ի Ն. Կոժեդուբը՝ 62 ինքնաթիռ: Նրանք Սովետական Միության եռակի հերոս են: Սովետական Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանը խփել է 27 ինքնաթիռ, ջրասույզ արել 13 նավ, ոչնչացրել 80 տանկ և 600 ավտոմեքենա:

Կամքի ուժը, վճռականությունը, ինքնատիրապետումը բնավորության ան գծերն են, որոնք օդաչուին անհրաժեշտ են նաև մեր օրերում: Բայց առանց խոր գիտելիքների հնարավոր չէ կառավարել ժամանակակից գերձայնային ինքնաթիռները:

Ահա, օրինակ, թռչում է ժամանակակից վիթխարի գերձայնային մարդատար ինքնաթիռը: Թռիչքի ընթացում լարված աշխատում է նրա ողջ անձնակազմը՝ օդաչուն,