Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրորդ օդաչուն, բորտինժիները, շտուրմանը: Օդաչուները ղեկավարում են ինքնաթիռը, բորտինժիները հետևում է էլեկտրական սարքերի ու ռադիոսարքերի, էլեկտրոնային ավտոմատ համակարգերի աշխատանքին, շտուրմանը՝ թռիչքի ուղղությանը: Միջազգային երթուղիների օդաչուները պետք է սահուն խոսեն օտար լեզվով: Չէ՞ որ օդում թարգմանչի միջոցով խոսելու համար երբեմն ժամանակ չի լինում:

Ժամանակակից ինքնաթիռ կառավարել կարողանալու համար անհրաժեշտ է ավարտել ադաչուական ուսումնարան կամ ռազմական ակադեմիա: Իսկ տիեզերագնաց–օդաչուներն անցնում են հատուկ նախապատրաստություն, որն անհրաժեշտ է Տիեզերք թռչելու համար: Ուստի ապագա օդաչուները դեռևս դպրոցում պետք է կոփեն իրենց կամքը, ամրապնդեն առողջությունն ու անպայման լավ սովորեն:

Օդապարուկ

Գրելաթղթի կրկնակի թերթին սոսնձեք մոտ 8 մմ լայնությամբ և 3–4 մմ հաստությամբ երեք ուղիղ ու հարթ փայտաձողեր այնպես, ինչպես ցույց է տրված նկարում. նախ՝ կարճ փայտաձողը, ապա՝ խաչաձև՝ երկարները: Փայտաձողերն ամուր սեղմեք թղթին, օդապարուկը շրջեք հակառակ կողմը և փայտաձողերի երկայնքով հարթեք թուղթը: Փայտաձողերի ծայրերը 15–20 մմ–ով պետք է դուրս մնալ թղթի եզրերից այնպես, որ օդապարուկի վերին մասում ցցված լինեն «եղջյուրները»՝ հատվող ծայրերը, իսկ ստորին մասում՝ «ոտիկները»: Սրանց վրա քարթեր արեք ու դրանցից թելի օղակներ կապեք:

Երբ սոսինձը չորանա, «եղջյուրներին» սանձ կապեք: Նրա կենտրոնը պետք է 3 սմ–ով ցած կախվի երկար ձողիկների խաչաձևման տեղը ամուր փաթաթեք թելով: Այդ թելի երկար ծայրը, որը կլինի սանձի երրօրդ երասանակը, հանգուցեք պետք է 2 սմ–ով բարձր լինի օդապարուկի վերին եզրից:

Օդապարուկի թուղթը թեթևակի ցողեց ջրով:Չորանալուց հետո թուղթը ձիգ կլինի:

Պոչի համար ամենալավը ձիլոպի կամ խսիրի թելերնեն:դրանցից պատրաստեք մոտ երկու մետր երկարությամբ մի ժապավեն և նրա ծայրերը հանգուցեք օդապարուկի «ոտիկներին» կապված թելի օղակներին: 60–70 սմ երկարությամբ 8–10 ճիլոպաթելերից փունջ կազմեք, նրա մի ծայրը պտտեք «ոստիկներին» կապված ժապավենի կենտրոնի շուրջը, ապա թելով ամուր փաթաթեք մնացած մասին: Փունջը պետք է այնպես ամրացված լինի ժապավենին, որ նրա վրայով շարժվի դժվարությամբ:

Փայտի վրա կոպիտ թել փաթաթեք և մի ծայրը կապեք սանձին: Փայտը խրեք հողի մեջ և թելը քանդելով, քամու ուղղությամբ հեռացեք մի հիսուն քայլ: «Ոտիկներից» բռնած օդապարուկը սկսում է, ասես, «գլուխկոնձի տալ», վայր ընկնել, նշանակում է, պոչը չափազանց թեթև է: Պոչի ծայրին մի փունջ խոտ կապեք:

Գոյություն ունեն օդապարուկների բազմաթիվ կառուցվածքներ: Չէ՞ որ օդապարուկը նոր գյուտ չէ, դրանով զվարճանում էին դեռևս խոր անցյալում։ Տարասցի Արքիտասը օդապարուկներ արձակում էր մեր թվարկությունից 400 տարի առաջ:

Արքիտասի գործը հեշտ էր, այն ժամանակ ոչ մի հաղորդալար չկար: Մինչդեռ հիմա որքա՜ն կան՝ էլ էլեկտրական, էլ հեռագրային ու հեռախոսային: Այդ պատճառով էլ օդապարուկներ արձակեց այնպիսի տեղանքում, ուր հաղորդալարեր չկան։