Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդյունաբերությունը: Արդյունահանում են պղիձնը, երկաթի հանքաքար, ոսկի, արծաթ, ցինկ:

Երկրի խոշոր քաղաք Մանիլան գլխավոր նավահանգիստն է, որտեղից կատարվում է արտաքին առևտուրը: Ուրիշ քաղաք—արբանյակների հետ Մեծ Մանիլայի տարածքի մեջ է մտնում նաև երկրի մայրաքաղաք Քեսոն Սիթին:

Ֆիլիպիններում ապրում են մի քանի տասնյակ մեծ ու փոքր ազգություններ: Դժվարամատչելի, արտաքին աշխարհից լրիվ մեկուսացված շրջաններում պահպանվել են ցեղեր, որոնց մասին գիտնականներին գրեթե ոչինչ հայտնի չէ:

14-16-րդ դարերում Ֆիլիպինյան կղզիներում գոյություն ունեին մի քանի իշխանություններ, որոնք 1565-1571 թվականներին ընկան Իսպանիայի տիրապետության տակ: Նվաճողներն անխնա շահագործում էին ֆիլիպինցիներին, կղզիներից արտահանում էին համեմունքներ, ծխախոտ, շաքար, աբակայի պարաններ:

19-րդ դարի վերջին Ֆիլիպիններում համաժողովրդական ապստամբություն բարձրացավ, որի առաջնորդն էր նշանավոր գրող Խոսե Ռիսալը: Ապստամբած ժողովուրդը հաղթեց, և 1898 թ. երկիրը հռչակվեց հանրապետություն: Սակայն ֆիլիպինյան ժողովուրդը չկարողացավ օգտվել իր հաղթանակի պտուղներից: Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրով Ֆիլիպիններն անցան Միացյալ Նահանգներին: ֆիլիպինյան ժողովուրդը երկար տարիներ պայքարում էր նոր գաղութարարների դեմ: Միայն երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո երկիրն անկախություն ստացավ: Սակայն ԱՄՆ-ը Ֆիլիպիններին պարտադրեց անհավասար պայմանագրեր: Նրա տարածքում մնացին ամերիկյան ռազմական բազաներ, առաջվա պես երկրի հարստությունները հիմնականում պատկանում են ամերիկյան և օտարերկյա այլ կապիտալիստների: