Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆիլիպինյան ժողովուրդը չի դադարեցնում պայքարը օտարերկյա ռազմական բաղաների վերացման, սեփական հարստություների տերը դառնալու,աշխարհի բոլոր երկրների հետ իրավահավասար փոխշահավետ հարաբերությունը հաստատելուհամար: 1976 թ. ֆիլիպինյան և Արվեստական Միություն միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություներ:

Ֆինլանդիա

(ֆիլանդական Հանրապետություն)

Այս երկիրը Ֆինլանդիա են անվանել շվելանդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան։ Ֆիններն իրենք իրենց երկիրն անվանում են «Սուոմի», որ նշանակում է «ճահիճների երկիր»: Իրոք, նրա տարածքի մեկ երրորդ մասը ճահճապատ է: Սակայն Ֆինլանդյան նաև լճերի երկիր է որոնց թիվը շուրջ 60 հզ. է: Կան ծատ փոքր լճեր , կան և այնպիսիները, որոնց կենտրոնից ափերը չեն երևում: Լճերն իրար միացնող գետերի վրա կառուցվում են հիդրոէլեկտրակայաններ: Ձնհալից հետո լճերով ու գետերով անտառանյութ են լաստառաքում: Ֆինլանդիայի ծովափը խիստ կտրտված է փոքր կղզյակներով հարուստ ծովածոցերով ու ծովախորշերով:

Երկրի տարածքի յոթ տասներորդ մասը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Այստեղ աճում են նաև կեչիներ: Անտառներում բնակվում են աղվեսներ, նապաստակներ, սկյուռներ, կզաքիսներ, կնգումներ: Գայլեր, արջեր, լուսաններ այժմ շատ հազվադեպ են հանդիպում: Գետերը, լճերը, ծովափնյա ջրերը հարուստ են ձկներով:

Երկրի ընդերքից արդյունահանում են երկաթի ու պղնձի հանքաքար: Ֆինլանդիան հարուստ է բնական շինանյութերով՝ գրանիտով, կավով, ավազով և, իհարկե, անտառանյութով:

Ֆինլանդիան զարգացած կապիտալիստական երկիր է:

Անտառը երկրի գլխավոր հարստությունն է: Ֆինլանդիայում արտադրվում է համարյա այն ամենը, ինչ կարելի է պատրաստել փայտից՝ թաղանթանյութ, թուղթ, կահույք, ստվարաթուղթ, արհեստական մետաքս, սպիրտ: Գնացքներն ու օվկիանոսային նավերն այդ ապրանքներն տանում են զանազան երկրներ: Ֆինլանդիայի առևտրական գլխավոր գործընկերներն են ԱՍՀՄ-ը, Շվեդիան, Անգլիան, ԳՖՀ-ն:

Ֆինլանդիայում զարգացած են նաև արդյունաբերության այլ ճյուղեր: Գործարաններում հանքաքարի ստանում են մետաղ, պատրաստում բազմապիսի հաստոցներ ու մեքենաներ: Նավաշինարաններում կառուցում են նավեր:

Անտառազուրկ հողերում ֆիններն ստանում են