Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծագործական և թատերական խմբակներ, որտեղ ընդգրկված էր ընդամենը 50 երեխա: Այժմ այստեղ գործում են 72 տիպի 372 խմբակ ու ակումբ, ուր հաճախում են շուրջ 5 հզ. պիոներ–դպրոցականներ: 1912 թ. այստեղ կազմակերպվեց հանրապետությունում պիոներական առաջին փողային նվագախումբը: Թատերական խումբը դարձավ այն կորիզը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց պալատի շենքում գործող Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը: Պալատի նախկին սաներից են բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանը և ուրիշ անվանի մարդիկ: Այստեղ են իրենց հայրենիքը ջերմորեն սիրելու, նրա սրբազան հողը կյանքի գնով պաշտպանելու առաջին դասերն առել Սովետական Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանը,