Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական միության հերոս Ս. Բուռնազյանը, որոնք պատանի ավիամոդելագործից դարձան թշնամուն ահ ու սարսափ ազդող կործանիչների խիզախ օդաչուներ: Երևանի Ղ. Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցակաների քաղաքային պալատն օգնում և ղեկավարում հանրապետությունում գործող 56 պիոներպալատների և տների գործունեությունը:

«Պիոներսկայա պրավդա»

1925 թ. մայիսի 6-ին վաղ առավոտյան Մոսկվայում անցորդների ուշադրությունն էին գրավում փոքրիկ փոստատարների զվարթ ու աշխույժ կանչերը, «Լո՛ւյս է տալիս մանկական թևի առաջին համարը: Կարդացե՛ք «Պիոներսկայա պրավդա»:

«Պիոներկայի» առաջին ընթերցանողները չէին էլ ենթադրում, որ մանկական նոր թերթի խմբագրությունը սկիզբ էր առել երկու աթոռից ու մի գրամեքենայից, որը լրագնողներին էր նվիրել Վլադիմիր Իլյիչ Լենինի քույրը՝ Մարիամ Իլյինիչնա ՈՒլյանովնան: Այն ժամանակ նա «Պրավդա» թերթի պատասխանատու քարտուղարուհին էր: Մարիամ Իլյինիչնան իր բարի խորհուրդներով ու հոգնածությամբ օգնում էր պիոներական թերթին, որի առաջին համարները խմբագրում էր պիոներական առաջին ջոկատավարներից մեկը՝ Միխայիլ Ստրեմյակովը: Թերթի տպաքանակը մեծ չէր՝ ընդամենը 50 հզ. օրինակ:


«Պիոներսկայա պրավդան» անմիջապես բազմաթիվ բարեկամներ ձեռք բերեց: Թերթի էջերից պիոներների հետ զրուցում էր Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայան: Եվ այդ զրույցները միշտ ամենակարևոր հարցերի՝ ուսման, ընկերոջ նկատմամբ վերաբերմունքի, բոլոր ազգությունների երեխանների բարեկամության, հայրենիքի հանդեպ սիրո մասին էին: Թերթում հանդես էին գալիս Կ. Է. Ցիոլկովսկին, Մ. Ցա. Մարշակը, Ա. Գայդարը: Թերթի մեծ բարեկամն էր Վլադիմիր Մալակովսկին: Համամիութենական