Հապա այն ո՞վ է, որ այնպես անդուր ճչում է: Հավատալն անգամ դժվար է, որ և՛ չնաշխարհիկ, և՛ նույնքան տհաճ հնչյուններն արտաբերողը միևնույն թռչունն է: Դրա համար էլ պիրոլին անվանում են թե՛ անտառային ֆլերտա, թե՛ անտառային կատու:
Պիրոլներն իրենց բույնը շինում են կեչու և կաղնու չոր անտառներում: Ճյուղերի հատման տեղում նրանք հմտորեն զամբյուղանման բույն են հյուսում, որը ներսից մամռապատում են, իսկ դրսից ծածկում ծառի կեղևով, և բույնն աննկատելի է դառնում:
Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին բնում հայտնվում են սև կամ շագանակագույն հատուկենտ պուտերով, անկանոն ձևի 4-5 սպիտակ ձու, որոնցից հետո դուրս են գալիս ձագերը:
Մեր հանրապետության տարածքում պիրոլներ հանդիպում են ամենուրեք՝ պուրակներում ու անտառներում, գետերի երկայնքով ձգվող այգիներում:
Պիրոլները շատ օգտակար թռչուններ են: Նրանք ոչնչացնում են անտառին վնաս պատճառող մազմզոտ թունավոր թրթուրներին, մինչդեռ անտառի փետրավոր բնակիչների մեծ մասը դրանցից խուսափում է:
Պլանետարիում
Ուզո՞ւմ եք օրը ցերեկով տեսնել աստղալից երկինքը: Եթե այո, գնացեք պլանետարիում (աստղացուցարան): Մի քանի րոպեի ընթացքում դուք այնտեղ կտեսնեք, թե օրվա ընթացքում ինչպես է փոփոխվում աստղային երկինքը, կդիտեք աստղերի ու մոլորակների արագացված շարժումը: Ձեզ կցուցադրեն նաև մեր մոլորակի երկինքը գիշերվա ու ցերեկվա ցանկացած պահին, բևեռապայլը, գիսավորի և տիեզերանավի թռիչքը:
Հետաքրքիր կլինի դասախոսի զրույցը մոլորակների, Արեգակնային համակարգի, բնության արտասովոր երևույթների և Տիեզերքի յուրացման մասին: Պլանետարիումը լսարան է և իր ամվանումն ստացել է այնտեղ տեղադրված ամենահետաքրքրական ու ամենակարևոր գործից՝ պլանետարիում (աստղացույց) պրոեկցիոն սարքից, որի օգնությամբ ցուցադրում են աստղային երկինքը:
Պլանետաիրում սարքը նման է երկու գնդեր ուցեղ հսկա մարզաքարի (կցագնդի): Յուրաքանչյուր գնդի կենտրոնում վառվում է չափազանց վառ մի լամպ: Դրսից դրանք տեսանելի չեն, երևում են միայն ապակիներ, որոնք տասնվեց պրոյեկցիոն լապտերների օբյեկտիվներ են: Այդ օբյեկտիվների տակ ամրացված են հարյուրից ավելի անցք ունեցող մետաղաթիթեղներ: Որքան մեծ է անցքը, այնքան խոշոր ու վառ է ստացվում քաթանե գնբեթի՝ պլանետարիումի «երկնքի» վրա պատկերվող աստղը: Պլանետարիում սարիք գնդերից մեկը պատկերում է հյուսիսային կիսագնդի երկնքի համաստեղությունները, մյուսը՝ հարավային կիսագնդի մեջ անծանոթ համաստեղությունները:
Հատուկ էլեկտրաշարժիչը պտտում է սարքը. խոշոր գնդերը դանդաղորեն պտտվում են ու ցուցադրում աստերի օրական շարժումը:
Սարքի մեծ կիսագնդերի միջև տեղակայված առանձին պրոյեկցիոն լապտերները ցույց են տալիս Արեգակի, Լուսնի և