Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բավական էր, որ շրջապատում որևէ տեղ էլեկտրական կայծ առաջանար ռեզոնատորում նույնպես կայծ էր բռնkում: Պոպովը կրկնեց Հերցի փորձերը, սակայն ռեզոնատորում բռնկող կայծը շատ աննշան ու թույլ էր ստացվում, և հարկ էր լինում այն զննել խոշորացույցով՝ մութ սենյակում:

Պոպովը որոշեց կատարելագործել Հերցի ռեզոնատորը: Այդ աշխատանքին նա մի քանի տարի նվիրեց: Գրեթե ամեն երեկո, ավարտելով էլեկտրոնիկայի իր պարապմունքները ծովային սպաների հետ, Պոպովն իր ընկերոջ ու օգնականի՝ Պյոտր Նիկոլաևիչ Ռիբկինի հետ երկար աշխատում էր լաբորատորիայում: Այստեղ նրանք հարյուրավոր բազմապիսի ռեզոնատորնeր պատրաստեցին:

Վերջապես էլեկտրական զանգ ունեցող սարքը պատրաստ էր: Այդ սարքը կայծակը հայտնաբերում էր 30 կմ հեռավորությունից: Այդ պատճառով էլ Պwպովն իր սարքն անվանեց ամպրոպանշիչ: Չէ՞ որ այն ժամանակ «ռադիոընդունիչ» բառը դեռ չկար:

1895 թ․ մայիսի 7-ին Ռուսական ֆիզիկաքիմիական ընկերության նիստում Պոպովը ցուցադրեց իր ստեղծած սարքը: Ապշած հանդիսականների աչքի առջև աշխարհում առաջին ռադիոընդունիչն առանց հաղորդալարերի ընդունեց առաջին հեռագիրը: Սարքը հաղորդագրությունն ընդունում էր հեռագրական այբուբենի կետերն ու գծերն ազդարարող գծի օգնությամբ: Այդ օրն էլ հենց համարվում է ռադիոյի ծննդյան օրը:

մեկ տարի անց Պոպովը կատարելագործեց հաղորդիչն ու առանց հաղորդալարերի հեռագիր հաղորդեց 600 մ, ևս երկու տարի անց` նախ 11 կմ, ապա 45 կմ հեռավորությամբ:

1899-1900 թվականների ձմռանը Բալթիկ ծովում գտնվող Գոգլանդ կղզու մոտ վթարի ենթարկվեց «Գեներալ-ադմիրալ Ապրակսին» զրահանավը: Մարդկանց փրկելու աշխատանքներում օգտագործվեցին Ա. Ս. Պոպովի ռադիոկապի սարքերը: Դա ռուս գիտնական Պոպովի և նրա աշակերտների ստեղծած կապի նոր տեսակի առաջին խոշոր հաղթանակն էր:

«Պոտյոմկին» զրահանավ

1905 թ․ հունիսի 17–ին առավոտյան լայնակի շարքով շարժվում են Սևծովյան նավատորմի ռազմանավերի մի խումբ։ Էսկադրային համարձակ ընդառաջ էր գալիս պողպատե ծանր զրահ հագած խոշոր մի ռազմանավ՝ «Կնյազ Պոտյոմկին Տավրիչեսկի» («Իշխան Պոտյոմկին Տավրիկյան») զրահանավը։ Նրա վրա ցարական դրոշի փոխարեն ծածանվում էր հեղափոխության ալ դրոշը։ Ուր որ է էսկադրայի 150 թնդանոթները կրակի տարափ կտեղան «Պոտյոմկինի» վրա։ Բայց մահաբեր թնդանոթները լուռ են։ Եվ հանկարծ