Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թնդում է հազարձայն «ուռա՛ն»։ ճերմակ ճայերի նման օդ են ճախրում անհովար գլխարկները։ Էսկադրայի նավաստինները խռնվել են տախտակամածներին, բարձրացել կալմերին։

Խռովություն բարձրացրած զրահանավը վեհորեն ճեղքում է ռազմանավերի շարքը։ Պոտյոմկինցիները կոչ են անում հետևել իրենց։ Եվ նրանց է միանում «Գեորգի Պոբեդոնոսեց» զրահանավը։ Էսկարդան առանց մարտի պարտության մատնվեց։ Նրա հրամանատարը չհամարձակվեց «Պետյոմկինի» վրա կրակելու հրաման արձակել, որովհետև նավաստիների համակրանքը ապստամբ ընկերների կողմն էր։

Այդ օրը մտավ հեղափոխության պատմության մեջ։ Կես տարի էր արդեն, ինչ երկիրը բռնկված էր հեղափոխության բոցով։ Քաղաքներում տեղի էին ունենում բանվորական գործադուլներ, ցույցեր, գյուղացիները խլում էին կալվածատերերի հեղերը, հրկիզում կալվածքները։ Զինվորներիը ու նավաստիները նույնպես դժգոհ էին տանձալից զինծառայությունից, սպաների վայրագությունից, ընդհանրապես ցարական Ռուսաստանում կարգերից։ «Պոտյոմկինի» վրա վաղուց էին ապստամբություն պատրաստվում։ Հարկավոր էր մի կայծ միայն, որ հեղափոխության հրդեհ բռնկվեր։

1905 թ․ հունիսի 14-ին նավաստիներին հոտած մսով ճաշ տվեցին, որից նրանք հրաժարվեցին։ Կապիտանի հրամանով զինված պահակախմբի անհնազանդների վրա բրեզենտ նետեց։ Նա նշանակում էր, որ նրանց անհապաղ գնդակահարություն էր սպառնում։ «Տղաներ՛, վերցրե՜ք հրացանները»,- գոռացին մահվան դատապարտվածները։ «Հանո՜ւն ազատության։ «Ուռա՛»- թնդաց անձնակազմի պատասխանը։

Ավագ սպան ժամապահից խլեց հրացանն ու մահացու վիրավորեց բոլշևիկ Վակուլենչուկին։ Այդ ժամանակ նավաստիները ձեռբակալեցին սպաներին և իրենց համար նոր հրամանատար ընտրեցին։ Ապստամբած զրահանավն ուղղություն վերցրեց դեպի Օդեսա։ Այստեղ բանվոր հեղափոխականները խանդավառությամբ դիմավորեցին պետյոմկինցիներին, նրանց համար քարածուխ, խմելու ջուր ու պարեն բերեցին։

Ցարական էսկադրայի հետ ունեցած հանդիպումից հետո պոտյոմկինցիները միտք արեցին թե ինչ անեն։ Սպաները շարքից հանել էին «Գեորգի Պոբեդոնոսեցը», և «Պոտյոմկինը» միայնակ էր մնացել, նրա նավաստիներին դաժան հաշվեհարդար էր սպասում։ Նրանք վճռեցին մեկնել Ռումինիա։ Այնտեղ նավաստիները լքեցին նավը և ցրվեցին այլ օտար երկրների քաղաքներով։ Ռումինական իշխանությունները զրահանավը վերադարձրին ցարական կառավարությանը: Եվ որպեսզի ժողովուրդը մոռանար հեղափոխական ապստամբության այդ փառապանծ 10 օրերը, նավին տվեցին ուրիշ անուն ՝ «Ավյատոյ Պանտելեյմոն»: Բայց «Պոտյոմկինի» փառքը տարածվեց ողջ աշխարհով: Առաջին անգամ էր, որ հեղափոխության կողմն էր անցել խոշեր ռազմանավի անձնակազմը: Դա նշանակում էր, որ սկսել էր սասանվել ցարական իշխանության հենարանը՝ բանակը:

«...«Պոտյոմկին» զրահանավը մնաց որպես հեղափոխության չպարտված տերիտորիա...»,—գրել է Վ Ի Լենինը:

Պուրտուգալիա

(Պորտուգալական Հանրապետություն)

Ավելի քան երկու հազար տարի առաջ Եվրոպայի հարավ-արևմտյան մասում, Իբերիա թերակղզում, որն այժմ կոչվում է Պիրենեյան թերակղզի, ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը:Նրան զբաղեցնում էին թերակղզու այն մասը, որը հարում էր Ատլանտյան օվկիանոսին: Շուտով լուզիտանների հողերը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին պրովինցիա, որն անվանեցին Լուզիտանիա: Ավելի քան տասնմեկ հարյուրամյակ հետո այդտեղ պետություն ստեղծվեց: Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս- Կալեկոչվող փոքրիկ տարածքում, ուստի և ամբողջ պետությունը կոչվեց Պորտուգալիա:

Հինգ հարյուր տարի առաջ պորտուգալիական թագավորները եվրոպական