«Գյուղական խանութպանը», «Բուլի-Բուլի» և ուրիշ պատմվածքներ, «Ցեցեր», «Բղդե», «Հունոն» և մյուս վեպեր նա իր ստեղծագործություններում պատկերեց 19-րդ դարի վերջերի հայ գյուղացիության աղքատացումը, հարուստների անմարդկային վարմունքը, հոգևորականների ստախոսությունն ու ագահությունը պետական պաշտոնյաների օրինազանցությունները, գյուղացիների ընդվզումն ու բողոքը:
Պռոշյանը բարեկամություն էր անում Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի և ժամանակի այլ նշանավոր գրողների ու հասարակական գործիչների հետ: Երկար տարիներ նա զբաղվել է ուսուցչությամբ, հիմնել դպրոցներ Թիֆլիսում, Երևանում, Ագուլիսում, Շուշիում:
Պռոշյանի անունով այժմ կան ավան Նաիրիի շրջանում, դպրոցներ ու փողոցներ Երևանում, հանրապետության այլ բանակավայրերում: Նրա ծննդավայր Աշտարակում ստեղծվել է տուն—թանգարանը:
Պտղատու այգի
Բոլորդ էլ սիրում եք կարմրաթուշ հասուն խնձորներ, հյութալի տանձեր, կապտասև սալորներ, թեթևակի խալածածկ, անուշահոտ դեղձեր, դեղնակարմիր ծիրաններ, արևահամ խաղող, գետնամորի, հաղարջ ու մոռ: Այս ամենով մեզ հյուրասիրում են պտղատու և խաղողի այգիները: Պտուղներն ու հատապտուղները պահածոյացնում են, չորացնում, նրանցից մուրաբաներ ու ըմպելիքներ պատրաստում: Հազարավոր տարիներ առաջ մարդիկ բավարարվում էին վայրի ծառերի, թփերի ու խոտերի պտուղներով, հատապտուղներով ու սերմերով: Եվրոպայում, Ասիայում և այլ աշխարհամասերում այժմ ևս հանդիպում են բազմաթիվ նման բույսեր:
Վայրի նախնիներից էլ հենց սերում են այգիներում աճեցվող բոլոր պտղատու բույսերը: Մարդուն, ասենք, դուր են եկել վայրի խնձորենու պտուղները, և նա վերցրել ու այդ խնձորենու սերմերից տնկիներ է աճեցրել կամ էլ վայրի ծառը տեղափոխել ու տնկել է իր կացարանի մոտ: Ծառի տված սերնդից հետագայի համար նա պահպանել է ամենալավ բույսերը: Նման ընտրություն կատարվել է դարեր ի վեր: Եվ երևան են եկել պտղատու բույսերի նոր, մշակովի (այսպես կոչված կուլտուական) ձևերը: Վայրի տեսակներից սրանք խիստ տարբերվում են իրենց հյութալի ու խոշոր, քաղցր ու հաճելի պտուղներով:
Երկրագնդի տարբեր մասերում ստեղծվել են խնձորենու, տանձենու, սալորենու և պտղատու այլ բույսերի բազմաթիվ ու բազմազան սորտեր: Սրանք միմյանցից տարբերվում են իրենց պտղի համով, չափերով, հասունացման ժամկետներով և ուրիշ շատ հատկանիշներով: Միայն հինգ տեսակի պտղատու ծառերի` խնձորենու, տանձենու, դեղձենու, սալորենու և բալենու սորտերի թիվը հասնում է 17 500-ի, ընդ որում խնձորենու սորտերն ավելի քան 6 հզ. են:
Պտղատու և հատապտղատու բույսերը բազմամյա են: Ձիթենին ու շագանակենին ապրում են 1000, ընկուզենին` 100-300, ծիրանենին՝ մինչև 150, խնձորենին ու տանձենին մինչև 100, հաղարջենին ու մոռենին մինչև 25, գետնամորին` 5-6 տարի:
Սովետական Միության այգիներում աճեցնում են մոտ 40 պտղատու տեսակներ՝ խնձորենի, տանձենի, սերկևիլենի, բալենի, սալորենի, կեռասենի, ծիրանենի, դեղձենի, խաղողի վազ, հաղարջենի, կոկռոշենի, ընկուզենի, տխլենի և այլն:
Ականավոր գիտնական-սելեկցիոներ Ի. Վ. Միչոտինը, նրա աշակերտներն ու հետևորդներն ստեղծել են պտղատու բույսերի հրաշալի նոր սորտեր: Դրանց