Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժողողովուրդների՝ հաջողությամբ հաջողությամբ պսակված ազատագրական պայքարը։ նոր Պորտուգալյան ճանաչեց նրանց անկախությունը։

Պորտուգալյան շատ գեղեցիկ երկիր է։ Լեռները կանաչապատ են, գեղատեսիլ հովիտները շրջապատվաց են բլրաշարերով, որոնց լանջերին աճում են խաղողի այգիներ։ Ատլանտյն օվկյանոսի ափամերձ ջրերում նավարկում են ձկնորսական բազմաթիվ առագաստանավեր: Տեղացիները շատ են սիորւմ ձողաձուկը (պորտուգալերերն` «բակալյաո»), որը նրանց ազգային կերակրատեսակներից է: Պորտուգալիայի հողը շռայլ է ու արգավանդ: Այստեղ աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանածառ: Պորտուգալացիների մեծամասնությունը գյուղացի է: Երկրի բնակչության գրեթե մեկ հինգերորդ մասն ապրում է մեծ և գեղատեսիլ մայրաքաղաք Լիսաբոնում, որը տարածվել է Տեժու գետի աջ ափին, ոչ հեռու այն տեղից, ուր գետը թափվումէ Ատլանտյան օվկիանոս:

Պռոշյան Պերճ Ստեփանի

(1837-1907)

Քասախ գետի ափին, այգիների մեջ է թաղված Աշտարակը, որը 19-րդ դարում մեծ գյուղ էր: Այստեղ դերձակի ընտանիքում է ծնվել հայ անվանի գրող Պերճ Պռոշյանը: Կրթություն է ստացել տեղի ծխական վարժարանում, Երևանի արքունական դպրոցում, 1856 թ. ավարտել է Թիֆլիսի ‹Թբիլիսիի› Ներսիսյան դպրոցը: Անհանգիստ և ռոմանտիկ երիտասարդը 1860-ական թվականներից սկսեց աշխատակցել հայերեն զանազան թերթերի ու ամսագրերի տպագրել իր գեղարվեստական երկերը:

Թեև իր կյանքի հիմնական մասը Պռոշյանն ապրեց Թիֆլիսում, բայց երբեք չմոռացավ հայրենի Աշտարակը: Չմոռացավ հարազատ գյուղաշխարհի պարզ մարդկանց, որոնք ամենօրյա հոգնատանջ աշխատանքով էին մի կտոր հացի տեր դառնում, վաստակի մեծ մասն էլ խլում էին տեղական «ցեցերը՝ գյուղի տերերը, ցարական աստիճանավարները, ամեն տեսակ խարդախ ու ճարպիկ առևտրական վաշխառուները: Այս մասին հետագայում նա պատմեց իր «Հացի խնդիր վեպում:
Հայրենի աշխարհը, սակայն, Պռոշանի մեջ միայն դառը հիշողություններ չէր թողել: Ժողովրդակամ տոնախմբություններից ու հինավուրց սովորույթներից, ջանգյուլումներից, վարդավառներից, բարեկենդաններից, հարսանիքներից ստացած վառ ու անջնջելի տպավորությունները վերակենդանացան նրա ստեղծագործություններից շատ էջերում:
Պռոշյանը մեր նշանավոր գրողներից միակն է, որ հանդիպել է Խաչատուր Աբովյանին: Դա տեղի է ունեցել հայրեննի գյուղի ծխական դպրոցում սովորելու տարիներին, երբ մի առիթով Աշտարակ է այցելել մեծ լուսավորիչը: Պերճն ու իր դասընկերները, որոնք ամեն չնչին առիթով արժանանում էին դաժան վարժապետ Շապուհի ճիպոտի հարվածներին, առաջին անգամ էին հանդիպում մի ուսուցչի, որը հայրաբար փաղաքշում էր իրենց, խաղեր ու զբոսանքներ կազմակերպում: 
Պռոշյանն այլևս չտեսավ Աբովյանին, բայց Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը վճռորոշ դեր խաղաց նրա ստեղծագործական կյանքում: Քսանմեկամըա պատանի էր, երբ դիպվածով նրա ձեռքն ընկավ այդ վեպը: Կարդաց հափշտակված: Եվ վճռեց գրել Աբովյանի նման՝ ժողովրդին բուն ցավերի, աշխատանքի ու սիրո, առօրյա հոգսերի ու գործերի մասին, գրել այնպես, որ իր գործը օգտակար լինի հասարակ մարդուն: Այսպես ստեղծվեցին Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպը, «Մեր Խաչոն»