Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտակ ջրաշուշանը և դեղին ջրաշուշանը նունուֆարը: Ե՛վ իրենց տերևներով, և՛ մեծ ու ծանր կոճղարմատներով նրան շատ նման են իրար: Գիտնականները նրանց նույնիսկ «հավերժահարս» են անվանել, սպիտակ ջրաշուշանին` «սպիտակ հավերժահարս», նունուֆարին` «դեղին հավերժահարս»: Ծաղկափաթից հետո մնում են նրանց մուգ կանաչ պտուղները` սափորիկները, որտեղ պահվում են սերմերը: Սպիտակ ջրաշուշանը , որը կորվում է նաև հարսնամատ, հայկական բնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է:

Ահա գարնան վերջն է, ուր որ է կգա ամառ, և ջրի մակերևույթին հայտնվում են ջրաշուշանի առաջին կանաչ պնակաձև տերևները: Ուշադրությամբ հետևեցեք ջրաշուշանին և կտեսնեք, որ տերևների հայտնվելուց հետո բարձրանում են ամուր, կանաչ կոկոնները: Սպասեցեք ևս մեկ-երկու օր, և մի առավոտ դուք կտեսնեք սպիտակ ջրաշուշանի առաջին ծաղիկը: Նա բացվում է աստիճանաբար: Ահա միմյանցից հեռանում են ծաղկի կանաչ թերթիկները` բաժակաթերթիկները, ապա դանդաղ ինչպես հեքիաթում, բացվում են սպիտակ ծաղկաթերթիկները` մեկը, մյուսը, երրորդը... Ջրի մուգ մակերևույթին ծաղիկն այնքա՜ն գեղեցիկ է, որ կարելի է պատկերացնել, թե ինչ-որ ժամանակ

Ջրաշուշան

Մեր լճերում ու լճակներում աճում են երկու հիասքանչ բույսեր, երկու շատ մոտիկ «ազգակից» ջրաշուշաններ`