Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամպերում, մրգամուծություններում, աստղերում, Արեգակի մեջ: Ջրածնի՝ վիթխարի ճնշման և տասնյակ միլիոն աստիճանի հասնող ջերմաստիճանների ազդեցությամբ տեղի ունեցող փոխակերպումներն են Արեգակի ճառագայթման աղբյուրը:

Գիտնականներն այժմ ձգտում են պարզել այդ փոխակերպումների գաղտնիքները, և այդժամ մարդիկ կկարողանան ստանալ այնքան էներգիա, որքան անհրաժեշտ է իրենց: Չէ՞ որ շատ–շատ ջրածին կա նաև Երկրի վրա: Ջրածին կա բոլոր կենդանի օրգանիզմներում, բույսերում, ապարներում և, իհարկե, ջրում:

Ջրածինն ամենաբազմապիսի միացություններ է առաջացնում ածխածնի հետ՝ նավթ ու այրվող գազեր , բենզին ու սև ասֆալտ: Նման միացությունները կոչվում են ածխաջրածիններ:

Եթե ածխածնի և ջրածնի միացություններին ավելացվի թթվածին՝ կստանանք նոր միացություններ՝ ածխաջրեր. դրանցից են, օրինակ, միմյանց ամենևին չնմանվող օսլան և շաքարը:

Իսկ եթե ջրածինը միանա ազոտի հետ, կառաջանա մի նոր գազ՝ ամոնիակ, որն անհրաժեշտ է պարարտանյութեր պատրաստելու համար

Ջրանկար

Ահա դուք վրձինը թաթախում եք ջրի մեջ, ապա հպում առաջին ամենավառ ներկին...

Ջրով բացվող, ասես թափանցիկ այդ ներկը կոչվում է ջրաներկ, նրանով ստեղծված նկարը՝ ջրանկար, իսկ գեղանկարչության համապատասխան ճյուղը՝ ջրանկարչություն: Ուրիշ լեզուներում, երբեմն նաև հայերենում, գործածվում է աքվարել բառը, որը ծագել է լատիներեն «աքվա» (ջուր) բառից:

Ջրանկարները հայտնի են եղել դեռևս հին ժամանակներում: Սակայն Եգիպտոսի և անտիկ աշխարհի վարպետները դրանց խառնում էին հատուկ ճերմակ ներկ, որն այդպես էլ կոչվում է՝ ճերմակ կամ սպիտակադեղ, և ջրաներկն ու ջրանկարը դառնում էին անթափանց: Առանց սպիտակադեղի խառնուրդի մաքուր ջրաներկը, ինչպիսին հիմա, նկարելիս օգտագործում եք նաև դուք, սկսել է գործածվել 15-րդ դարից :

Ջրաներկի ամենազարմանալի հատկությունը թափանցիկությունն է, «օդեղենությունը»: Ջրաներկով հնարավեր է հրաշալի վերարտադրել վաղ գարունն իր քչքչան առվակներով, մաքուր երկինքը, դաշտերի ու անտառների՝ բյուրեղի պես վճիտ վաղորդյան զովն ու թարմությունը, արթնացող բնության նրբին գույները:

Սքանչելի ջրանկարներն են ստեղծել ռուս հայտնի նկարիչներ Ի. Ե. Ռեպինը, Վ. Ի. Սուրիկովը, Մ. Ա. Վրուբելը, Վ. Ա. Սերովը, ինչպես նաև սովետական նկարիչներ Կուկրինիկսները, Պ. Պ. Կոնչալովսկին, Ա. Վ. Ֆոնվիզինը Ն.