Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջրվեժ

Հեռավոր Աֆրիկայում, Զամբեզի գետի վրա, բնության մի իսկական հրաշալիք կա՝ Վիկտորիա վիթխարի ջրվեժը։ 1855 թ․ այդ ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորյա թագուհու անունով է կոչել անգլիացի հռչակավոր ճանապարհորդ Դավիդ Ավինգստոնը։ Վիկտորիա ջրվեժի լայնությունը 1800 մ է, իսկ բարձրությունը՝ 120 մ։ Նրա աղմուկը լսելի է 25 կմ հեռավորությունից, իսկ ավելի հեռվից՝ մոտ 40 կիլոմետրից, երևում է ջրափոշու բարփր ամպը: Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով: Ջրաշիթերում ծիածանն է խայտում, կիրճի` ջրվեժի հակադիր պատից հոսում են բազմաթիվ առվակներ, և վերևից փլվող ջրի նորանոր զանգվածները, իրենց մեջ առնելով դրանք, ներքև են տանում: Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոզի-օա-տունյա` «ծուխ, որը դղրդում է»:

Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Հյուսիսային Ամերիկայի Նիագարա ջրվեժն է, որի բարձրությունը 51 մ է: Իսկ աշխարհի ամենաբարձր` 1054 մ բարձրությամբ Անխել ջրվեժը գտնվում է Հարավայի Ամերիկայում Չուրուն գետի վերին հոսանքում: Ջրվեժն այդպես է կոչվել օդաչու Անխելի անունով, որը 1935 թ. հայտնագործել է այն:

Շատ ջրվեժներ կան Նորվեգիայում, որը նույնիսկ ջրվեժների երկիր են անվանում: Սովետական Միության ամենախոշոր ջրվեժներից է Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմենց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է: Ալթայում է գտնվում 30 մ բարձրությամբ Ռասսիանոյ ջրվեժը, իսկ Կովկասում 15 մ բարձրությամբ Ցելսկի ջրվեժը:

Բազմաթիվ ջրվեժներ կան նաև մեր հանրապետությունում, որոնցից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է Ջերմուկ քաղաքում: Այս ջրվեժը սկիզբ է առնում բազմաթիվ աղբյուրներից և մոտ 60 մ բարձրությունից երեք գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետը: Որոտան գետի կիրճի, Սիսիան քաղաքի մոտ, Շաքի գետի վրա Շաքիի ջրվեժը։ Մոտ 18 մ բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրերն օգտագործվում են Շաքիի հիդրոէլեկտրակայանն աշխատեցնելու համար։

Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չէն մնում, նրանք դատապարտված են անհետացման, բայց դա տեղի է ունենում