Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափազանց դանդաղ: Թափվող ջրի և նրա մեջ եղած խոշոր քարերի ու ճալաքարերի զանգվածը ուժ է. այն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները: Ինչպես ենթադրում են գիտնականները, նույնիսկ Նիագարա ջրվեժը 20 հզ. տարի հետո կարող է անհետանալ: Նիագարա գետը ողողահարում–մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քաշվում ջրի հետ: Ամեն տարի Նիագարայի ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափով ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա իր ջրերը հանդարտ ու սահուն տանող մի գետ...

Ջուր

Առանց ջրի կյանք չկա. ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Առանց ուտելիքի կարելի է ապրել շատ ավելի երկար, քան առանց ջրի: Մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր՝ մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից:

Ջուրն զբաղեցնում է երկրագնդի մակերևույթի 2/3 մասը, և միայն 1/3 մասն է բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է` օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Սարցադաշտերն ու այսբերգները