Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանը թողած աղքատները։ Չէ՛, բոլորը չեն կարող Դոն փախչել, հարկավոր է լավ բախտի հասնել հենց տանը։

Չքավորների գլուխ կանգնեց Ստեպան Տիմոֆեևիչ Ռազինը։ Եվ ահա սարսափահար եղած վոյեվոդները զեկույցներ են հղում Մոսկվա, թե մեկ այստեղ, մեկ այնտեղ հայտնվել են Ռազինի ջոկատները։ Այստեղ ավերել են կալվածատիրոջ դաստակերտը, գյուղացիները զինվել են գերանդիներով ու մահակներով, ձի հեծած միացել են կազակներին՝ կռիվ տալու ազատության համար։ Այստեղ արվարձանաբնակ մարդիկ ռազինականների առջև բացել են քաղաքի դարպասները, ատամանին աղ ու հաց մատուցել, իսկ թագավորի վոյեվոդին՝ սպանել։ Մի քանի տարի ցարական վոյեվոդները չէին կարողանում ճնշել գյուղացիական պատերազմը։ Ռազինի ջոկատներում կողք կողքի կռվում էին ռուսներ, թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, ուդմուրտներ։ Ապստամբությունը ընդգրկել էր Դոնը, Պովոլժիեն և երկրի այլ շրջաններ։ Շատ քաղաքներ Ռազինին հանձնում էին առանց մարտի։ Այդպես, առանց մի կրակոցի նա գրավեց Վոլգայի գետաբերանում գտնվող լավ ամրացված Աստրախան քաղաքը։

Ցարն ապստամբների դեմ ուղարկեց հեծելազորով և թնդանոթներով զինված մեծ զորքը։ Սիմբիրսկ այժմ՝ (Ուլյանովսկ) քաղաքի մատույցներում տեղի ունեցած համառ մարտում ռազինականները ջախջախվեցին։

Հարուստ կազակների համար Ռազինը նույնպիսի թշնամի էր, ինչպես բոյարների համար։ Նրանք դավաճանաբար բռնեցին Ռազինին և հանձնեցին ցարի ձեռքը։ Դահիճները Ռազինին երկար տանջեցին, բայց նա մի բառ իսկ չասաց։

1671 թ․ հունիսի 6-ին Մոսկվայում Ստեպան Տիմոֆեևիչը Ռազինին մահապատժի ենթարկեցին։ Սակայն իշխանավորները դեռ երկար ժամանակ չէին կարողանում հանգիստ քնել։ Երկրի այս կամ այն անկյունում շարունակում էին ապստամբություններ բռնկել։

Այն, ինչ պատմեցինք, տեղի է ունեցել ավելի քան երեք հարյուր տարի առաջ, բայց այսօր էլ ժողովուրդն իր երգերում հիշում է իր հերոսին։

Ստեպան Ռազինի, կազակներին և ապստամբած ժողովրդի մասին կարդացեք հետևյալ գիրքը․

«Алексеев С. П. Грозный всадник М. Дет. лит.», 1971.

Ռազմածովային նավատորմ

Ռազմանավեր պատրաստել են դեռևս հնագույն ժողովուրդները՝ եգիպտացիները, հույները, հռոմեացիները։ Պատերազմի ժամանակ նավատորմերն օգնում էին ցամաքային զորքերին, ինքնուրույն ծովամարտեր վարում։ Մի անգամ հռոմեացիները հանդերձեցին 330 նավ և 40 հզ․ ռազմիկներից կազմված դեսանտ, ուղարկեցի Աֆրիկա։

Ծովամարտն սկսում էր նրանով, որ հակառակորդները նավերի տախտակամածին տեղադրված բաբաններից նետեր ու քարեր էին արձակում։ Այնուհետև նավերը մետաղակուռ ցռուկներով խոյահարում էին միմյանց։ Չխորտակված նավերը սեղմվում էին միմյանց, նավից նավ կամրջակներ էին նետվում, և տախտակամածերի վրա, ինչպես ցամաքում, սկսվում էր ձեռնամարտը։

Ժամանակն անցնում էր, նավատորմերի հզորությունն աճում։ Նավերը սպառազինվեցին թնդանոթներով։ Թիավարներին ու առագաստներին փոխարինեցին նավաշարժիչները։ Ջրապատվեցին նավարկողերը։ Զրահապատ վիթխարի նավերը նման էին լողացող ամրոցների։ Երևան եկան ինքնաշարժ արկերով՝ տորպեդներով, սպառազինված սուզանավեր։ Ծովայի ծառայության անցան ինքնաթիռները։ Դրանք օդ էին բարձրանում առափնյա օդանավակայաններից, ուղղակի ջրի մակերևույթից կամ ավիակիր նավերից։

Մեր հայրենիքի ափերը ողողում են տասնչորս ծովերի ջրեր։ Մենք ունենք հզոր ռազմածովային նավատորմ (կրճատ` ՌԾՆ): Սովետական ՌԾՆ-ն ստեղծվել ու զարգացել է սովետական բոլոր զինված ուժերի հետ միասին։ Բանվորագյուղացիական կարմիր նավատորմի ստեղծման մասին դեկրետն ստորագրել է Վ․ Ի․ Լենինը՝ 1918 թ․ հունվարի 29-ին։

Սովետական նավաստիներն իրենց անունը փառքով պսակեցին հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ծովային օդաչուների հետ նրանք խորտակեցին թշնամու 1245 ռազմանավ ու կատեր և ավելի քան 1300 փոխադրանավ։ Նավաստիները քաջաբար պաշտպանում էին Լենինգրադը, Սևաստապոլը, Օդեսան. նրանք բազմաթիվ սխրանքներ