Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դառնա, բայց պատանին իր կոչումը գտավ գեղանկարչության մեջ։ Նա տեղափոխվեց Ամստերդամ և շուտով մեծ հաջողության հասավ։ Նրան շատ նկարներ ու դիմանկարներ էին պատվիրում: Բայց աղմկալից փառքը երբեք չհրապուրեց Ռեմբրանտին։ Նա չեր ձգտում հաճոյանալ հարուստ քաղաքացիներին։ Եվ որքան լուրջ ու խորն էր դառնում նրա արվեստը, այնքան քիչ էր դուր գալիս հարուստ ինքնահավան պատվիրատուներին։

Ռեմբրանտը գնահատում էր մարդու ոչ թե ազնվազարմությունը, հարստությունը կամ արտաքին գեղեցկությունը, այլ մտածելու, զգալու, վերապրերու ունակությունը: Ռեմբրանդի ստեղծագործությունների սիրելի հերոսները հասարակ մարդիկ են նրա կտավներում մարդն ուրախանում վշտանում թախծում տառապում...

Ռեմբրանդի արտակարգ հուզիչ ու սրտառուչ դիմանկարներում, ասես, զգում ես մարդու ապրած ողջ կյանքը: Պատկերելով իր մերձավորներին, բարեկամներին, աղքատ, ծեր մարդկանց` նկարիչն ամեն անգամ զարմանալի սրատեսությամբ արտահայտում էր նրանց հոգու շարժումները, դեմքի արտահայտության կենդանի թրթիռները տրամադրության փոփոխությունները:

Նրա ուշ շրջանի նկարներից մեկը` «Անառակ որդու վերադարձը», գտնվում է Լենինգրադի Էրմիտաժում: Նկարը պատկերում է հայրական տունը լքած որդու, որը երկար տարիների թափառումներից, թշվառությունից ու նվաստացումներից հետո վերադարձել է հոր մոտ: Եվ վշտից կուրացած զառամյալ հայրը ներել է նրան գիրկն առել դողդոջուն ձեռքերով:

Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը կյանքի վերջին տարիներին ապրում էր աղքատության մեջ, ամենքից մոռացված: Հարուստ պատվիրատուններից ոչ ոք նույնիսկ չէր էլ հիշեւմ հոլանդացի մեծ նկարիչն: Ամստերամի ամենաաղքատ թաղամասում հաճախ կարելի էր տեսնել նրան՝ միայնակ, հնամաշ ու ներկոտ հագուստով: Սակայն կյանքի դաժան փորձությունները չընկճեցին նկարչին: Նա շարունակում էր համառորեն աշխատել և նկարում