Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ազդանշան ընդունելու դեպքում ռելեն ավտոմատորոն գործողության մեջ է դնում էլեկտրական մարտկոցը, և «նորացված», ուժեղացված ազդանշանը շարունակում է իր «վազքը»:

Ինչպես է կառուցված այդ հրաշք ապարատը: Պատկերացրեք մի կոճ, որի վրա հաղորդալար է փաթաթված: Կոճի ներսում տեղադրված է երկաթե մի ձող` միջուկը: երբ հաղորդալարով էլեկտրական հոսանք է անցնում, երկաթե միջուկը մագնիս է դառնում: Այդ էլեկտրական մագնիսը կարող է դեպի իրեն ձգել մետաղե բոլոր առարկաները: Օրինակ, նկարում պատկերված մագնիսացած միջուկը ձգում է պողպատե թիթեղը, որն իրար է միացնում կոնտակտները:

Ինչպիսի~ ռելեներ ասես, որ չկան: Ենթադրենք, դուք ուզում եք զանգահարել ձեր ընկերոջը: Ահա վերցնում եք հեռախոսի խոսափողը, հավաքում համարը և իսկույն էլ հաղորդալարերով հաղորդվում են էլեկտրական ազդանշանները: Իսկ ավտոմատ հեռախոսակայանում «պատրաստակամ» ռելեն, ենթարկվելով էլեկտրական ազդանշանների հրամաններին, ձեր ապարատը միացնում է ձեր ընկերոջ ապարատին, ինչպես որ նախորդ օրինակում էլեկտրական լամպը միացրեց մարտկոցին:

Ահա սառնարանում ջերմաստիճանը խիստ նվազեց: Չրը՛խկ, և ռելեն անջատում է սառցեման համակարգը: Միայն թե սառնարանի ռելեն ոչ թե էլեկտրական է, այլ ջերմային: Այստեղ էլեկտրական մագնիսի փոխարեն աշխատում է հարմոնանման, ծալքավոր մետաղե մի հատուկ խողովակ, որը ցրտից սեղմվում է, տաքությունից՝ ուղղվում: Սեղմվելով և ուղղվելով՝ այդ խողովակը ձգում է փոքրիկ լծակը, որը միացնում է սառնարանը, եթե նրա մեջ ջերմաստիճանը բարձրացել է, և անջատում, եթե ջերմաստիճանը խիստ նվազել է:

Ահա իջավ մթնշաղը, մութը պատեց: Չրը՛խկմ, և ռելեն միացնում է փողոցային լուսավորության լապտերները: Առավոտյան, երբ լուսանա, ռելեն կանջատի դրանք:

Ահա հանքահորում այրվող գազ է կուտակվել: Աշխատանքը շարունակելը վտանգավոր է: Չրը՛խկ, և զգոն ռելեն տագնապի ազդանշան է հնչեցնում:

Հազարավոր, միլիոնավոր ռելեներ են աշխատում տներում ու գործարաններում, նավերում ու ինքնաթիռներում, Տիեզերքում ու նաև գետնի տակ:

Վաղուց արդեն չկան ձիեր փոխող թագավորական սուրհանդակները, չկան նաև փոստակայաններ, և միայն թանգարաններում է, որ դեռ կարելի է տեսնել առաջին փոստատարների թիկնոցներն ու լայնեզր գլխարկները: Սակայն «ռելե» բառն ապրում է աշխարհի բոլոր լեզուներում, որովհետև առանց այդ հրաշք սարքի անհնար է պատկերացնել ժամանակակից տեխնիկան:

Ռեմբրանտ Հարմենս վան Ռեյն

(1606—1669)

17-րդ դարում Հոլանդիան Եվրոպայի ամենահարուստ երկրներից էր: Նրա մայրաքաղաք Ամստերդամ ապրանքներ էին բերվում աշխարհի բոլոր ծայրերից: Հոլանդացի հարստացած վաճառականներն ու բանկիրներն ուզում էին, որ իրենց ողջ կյանքն արտացոլվի արվեստի ստեղծագործություններում: Այն ժամանակ արվեստի առավել տարածված ու զարգացած տեսակը գեղանկարչությունն էր: Քիչ թե շատ ամեն մի հոլանդացի իր բնակարանի ամենալավ զարդարանքը նկարն էր համարում: ժամանակակից վկայությամբ, Հոլանդիայի քաղաքներում «բոլոր տները խցկված էին նկարներով»:

Թեև որոշ նկարիչներ միայն դիմապատկերներ էին ստեղծում, մյուսները` կենցաղային տեսարաններ, երրորդները` նատյուրմորտներ կամ բնանկարներ, նրանք բոլորն էլ ձգտում են շրջապատի կյանքը պատկերել ռեալիստորեն` ճշմարտացի, պարզ, առանց գունազատման: Դա նրանց հաջողվեց, և նկարիչներից շատերը հռչակվեցին դարեդար:

Բայց որքան էլ բարձր էր 17-րդ դարի հոլանդական գեղանկարիչների վարպետությունը, նրանց բոլորին իրենց մեծ արվեստով գերազանցեց Ռեմբրանդ վան Ռեյնը: Նա մեծ է իր զարմանալի պարզությամբ և մարդկայնությամբ: Ինչպես մինչ այդ ոչ ոք, Ռեմբրանդը կարողացավ գեղանկարչական միջոցներով բացահայտելմարդու ներաշխարհը, նրա հոգեկան բարդ ապրումները:

Ռեմբրանդը ծնվել է Հոլանդիայի Լեյդեն քաղաքում, ջրաղացպանի ընտանիքում Հայրն ուզում էր որ նա գիտնական