Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բելնիսկին շատ ժամանակ էր հատկացնում գրական աշխատանքին: Իր հոդվածներում նա գրում էր, որ ժողովրդի ազատագրության համար մղվող պայքարում մեծ նշանակություն ունի ռուս առաջադեմ գրականությունը:

Այն ժամանակ Ռուսաստանը ճորտատիրական երկիր էր: Բելինսկին գիտեր, որ զարգացման կապիտալիստական ուղուց այն չի կարող խուսափել, և որ կապիտալիզմը ժողովրդի համար նոր ստրկություն է: Մարդկությունը, սակայն, այդ փուլում կանգ չի առնի, և կապիտալիզմին փոխարինելու կգա նոր, արդարացի հասարակարգ:

Բելինսկու մահից հետո «Սովրեմեննիկը» գլխավորեցին նշանավոր հեղափոխականներ Նիկոլայ Գավիրլովիչ Չեռնիշևսկին (1828-1889) և Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովը (1836- 1861):

Չեռնիշևսկին ծնվել է քահանայի ընտանիքում: Ժողովրդի ծանր, իրավազուրկ վիճակի մասին նա սկսել է խորհել շատ վաղուց, դեռևս նախքան Պետերբուրգի համալսարան ընդունվելը: «Սովերեմեննիկ» ամսագրում Չեռնիշևսկին գրում էր, որ գյուղացիները պետք է ազատ լինեն և անվճար ստանան ամբողջ հողը, որը նրանք մշակում են դարերով, սերնդեսերունդ: Իր գրած թռուցիկում Չեռնիշևսկին ապստամբության կոչ էր անում գյուղացիներին: Նա հավատում էր, որ գյուղացիական հեղափոխությունը կհանգեցնի ցարիզմի տապալանը, կհարթի Ռուսաստանի սոցիալիստական վերափոխման ուղին:

Հեղափոխական գործունեության համար Չեռնիշևսկին ձեռբակալվեց: Մեծ հեղափոխականը երկու տարի բանտարկված մնաց Պետրոպավլովյան ամրոցում և գրեթե քսան տարի անցկացրեց տաժանկրության մեջ ու աքսորում: Սակայն մարտիկի նրա զորեղ ոգին անկոտրում էր: Պետրոպավլովյան ամրոցի մռայլ բանտախցում Չեռնիշևսկին գրեց իր հայտնի «Ի՜նչ անել» վեպը, որտեղ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական հեղափոխականը: Այդ վեպը «կյանքի դասագիրք» դարձավ հեղափոխականների համար:

Չեռնիշևսկու համախոհն ու զինակիցն էր Ն. Ա. Դոբրոլյուբովը: Նա ծնվել է աղքատ քահանայի ընտանիքում: Գալով Պետերբուրգ` Դոբոլյուբովն ընդունվեց Գլխավոր մանկավարժական ինստիտուտ, որտեղ կազմակերպեց քաղաքական գաղտնի խմբակ:

«Սովրեմեննիկ» ամսագրում աշխատելիս Դոբրոլյուբովը գրեց մոտ երեք հարյուր հոդված և այլ գործեր: Նրա հոդվածները հեղափոխական պայքարի կոչ էին անում:

Ռուս հեղափոխական դեմոկրատների մեջ կային քաղաքական գործիչներ, գիտնականեր, գրողներ: Ի տարբերություն դեկարբիստների, հեղափոխական դեմոկրատները գտնում էին, որ ազատագրական պայքարի գլխավոր ուժը ժողովրդական զանգվածներն են: