Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռուս հեղափոխական դեմոկրատների հետ սերտ համագործակցություն էր հաստատել հայ առաջին ու ամենամեծ հեղափոխական դեմոկրատ Մ. Նալբանդյանը, որի մասին կարող եք կարդալ նրան նվիրված զրույցում։

Ռուսաստանյան Ֆեդերացիա

(Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, ՌՍՖՄՀ)

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչև Ղազախստանի տափաստանները, Բալթիկ ծովից մինչև Խաղաղ օվկիանոս տարածվել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։

Ռուսաստան։ Ռուսիա... Ականջ դրեք Չայկովսկու երաժշտությունը, երկար և ուշադիր նայեցիք Շիշկինի, Պոլենովի, Լևիտանի կտավներին, խորացեք Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի բանաստեղծությունների մեջ և կտեսնեք, որ դրանցում արտացոլված է ռուսական բնության ողջ քնարականությունը, նրա գեղեցկությունն ու վեհությունը։

Ոչ միայն գեղեցիկ, այլև հարուստ է Ռուսաստան աշխարհը։ ՌՍՖՍՀ–ն ունի օգտակար հանածոների՝ ածախի, նավթի, բնական գազի, երկաթի և այլ մետաղների հանքաքարի, փայլարի, զանազան շինանյութերի հարուստ պաշարներ։ Այստեղ հոսում են հզոր գետեր։ Վիթխարի տարածություններ են զբաղեցնում անտառները, ընդարձակ դաշտերն ու մարգագետինները։

Մտովի օդային ճանապարհորդություն կատարենք Ռուսաստանի լայնարձակ տարածություններով, արևմուտքից արևելք Մեծ հոկտեմբերի օրրան, հերոս քաղաք Լենինգրադից մինչև խաղաղօվկիանոսյան նավահանգիստ՝ Վլադիվոստոկ։ Մեր հայացքի ներքո կսահեն–կանցնեն Արևելա—Եվրոպական ընդարձակ հարթավայրերի անտառները, մարգագետինները, դաշտերը, լճերը, գետերը։ Այստեղով է անցնում Վոլգա ռուսական մեծ գետը։ Այստեղ է հնում պատմականորեն ձևավորվել ռուսական պետության միջուկը։ Այստեղ է գտնվում ՍՍՀՄ–ի և Ռուսաստանյան Ֆեդերացիայի մայրաքաղաքը՝ հերոս քաղաք Մոսկվան։

Ավելի արևելք, Ուրալյան գեղատեսիլ լեռներից այն կողմ, որոնք վաղուց են արդեն մարդկանց պարգևում իրենց ընդերքի գանձերը, բացվում են Սիբիրի անծայրածիր հեռաստանները։ Սիբիրում ամեն ինչ ապշեցնում է իր մասշտաբներով: Արևմտասիբիրական հարթավայրն ամենաընդարձակն է երկրագնդում։ Բայկալն աշխարհի ամենախոր լիճն է, այնտեղ ավելի շատ ջուր կա, քան Բալթիկ ծովում։ Անծայրածիր Տայգան տարածքով գերազանցում է Կանադայի և ԱՄՆ–ի անտառները։ Հոսում են հսկա գետեր Օբը, Ենիսեյը, Լենան, հազարավոր կիլոմետրեր է ձգվում լեռնաշղթաների շարանը։ Կան արժեքավոր օգտակար հանածոների վիթխարի պաշարներ։ Այստեղ արագորեն աճում են քաղաքներ, կառուցվում նոր մայրուղիներ։ Ավարտվել է դրանցից ամենակարևորի՝ Բայկալ—Ամուրի մայռուղու (ԲԱՄ) շինարարությունը։ Այն կօգնի էլ ավելի լավ յուրացնելու Սիբիրը, ինչպես նաև Հեռավոր Արևելքը՝ մեր հայրենիքի ամենաարևելյան ծայրամասը, որի ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով։

ՌՍՖՍՀ–ն միութենական ամենամեծ հանրապետությունն է։ Նրա տարածքն ավելի քան 17 մլն․ քառ․ կմ է, այստեղ ապրում է մեր երկրի բնակչության կեսից ավելին։ Հանրապետության բնակչության հիմնական մասը կազմող ռուսների կողմից այստեղ ապրում են ավելի քան հարյուր ազգություններ՝ թաթարներ, չուվաշներ, բաշկիրներ, մորդվաներ, մարիներ, ուդմուրտներ, կոմիներ, օսեր, կաբարդիներ, բալկարներ, չեչեններ, ինգուշներ, կալմիկներ, յակուտներ, բուրյաթներ, տուվացիներ։ ՌՍՖՍՀ−ն բազմազգ հանրապետություն է. այն ֆեդերացիա է, այսինքն՝ իրավահավասար ժողովուրդների միություն։ Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը կազմված է 16 ինքնավար հանրապետություններից, 5 ինքնավար մարզերից, 10 ինքնավար օկրուգներից։

Ռուս մեծ ժողովուրդը ավագ եղբոր պես ՌՍՖՍՀ–ի բոլոր ժողովուրդներին օգնել է զարգացնել տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը։ Ֆեդերացիայի բոլոր ժողովուրդներն ակտիվորեն մասնակցել են սոցիալիզմի կառուցմանը և այժմ կառուցում են կոմունիստական հասարակարգ։

Ռուսաստանի հետ սերտորեն շաղկապված է Սովետական Միության եղբայրական բոլոր հանրապետությունների ժողովուրդների ապագան, որից նա միշտ էլ անգնահատելի օգնություն է ցույց տվել