Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և՛ պատերազմի դժվարին տարիներին, և՛ սոցիալիստական շինարարության գործում:

Ռուսաստանի պատմությունը հարուստ է հերոսական էջերով: Այստեղ իրենց զորագնդերը հավաքել և թշնամու դեմ մարտի են տարել Դմիտրի Դոնսկոյն ու Ալեքսանդր Նևսկին: Այստեղ Մինինի և Պոժարսկու գլխավորությամբ զավթիչների դեմ պայքարի է ելել ժողովրդական աշխարհազորը, այստեղ էր, որ 1812թ. Կուտուզովը ջախջախեց Նապոլեոնի բանակը:

Ռուսաստանի տարածքում գյուղացիական ապստամբություններ են բռնկել Պուգաչովի, Ռազինի, Բոլոտնիկովի գլխավորությամբ: 1825թ. ցարիզմի դեմ ոտքի ելան առաջին հեղափոխականները՝ դեկաբրիստները: Այստեղ էր, որ ժողովրդի