Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<Մշակի> համարներով, որովհետև բնավ հարաբերություն չունիմ, և եթե ես դիմեմ իսկ՝ վստահ եմ, որ չեն կատարեր խնդիրքս։

Ընդունեցեք սրտագին շնորհակալություններս մասնավորապես Ձեր ազնիվ հյուրասիրության համար և խորին հարգանքներս

Թ. Թորամանյան

<Հ. Գ.> Վերջին պահուն նամակս գրելե հետո, կազմված օրինակե մը տեսա, որ անցյալ տարվան «Հուշարարի»-ի 8, 9, 10 թիվերուն մեջ է տպված Գագկաշենի հոդվածս։

60. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1909, 23 հունվար
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Այսօր փոշթին կհանձնեմ Էջմիածնի տաճարին մասին իմ քննական տեսությունս1, խնդրեմ բարի եղեք՝ ստանալնուդ երկտողիվ մը ինձ իմացնել։ Նույնպես ցանկալի է լսել Ձեր ալ կարծիքները այս մասին։

Ներողություն կխնդրեմ գործիս մեջ եղած ակամա թերություններուս։ Գեթ ուզած կերպովս մանրամասն ուսումնասիրություն ներկայացնելու համար մի շարք անհրաժեշտ միջոցներն զրկված ըլլալես զատ, Էջմիածնի մեջ ևս մի քանի չարամիտ սևագլուխներու ներքին ատելության ազդեցությամբ, ուզած կերպովս այստեղ ալ աշխատելու միջոցներեն պաշտոնապես զրկվեցա։ Թեև շուտով զգացին կրկնապատկված սխալնին և առաջարկեցին հետո ամեն կերպ աջակցություն, սակայն արդեն ես վշտացած ամեն ինչ մերժեցի, այլևս, ուստի այդ պատճառավ ալ ակամա մնացին թերություններ աշխատությանս մանրամասնության մեջ։

Գագկաշեն ս. Գրիգորի մասին Ձեր ներողամտությունը պիտի խնդրեմ, որ միառժամանակ պիտի հետաձգեմ. առայժմ անհնար է ձեռնարկել այդ աշխատանքին ճնշող հանգամանքներու մատնված ըլլալուս, ուստի երբ պարագաները կնպաստեն, առաջին առթիվ պարտք կհամարեմ ձեռնարկել։ Համայն գերդաստանոք ընդունեցեք խորին հարգանքներս։

Թ. Թորամանյան