Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  1. Ներսեսի ապարանքի ընդհանուր հատակագիծը,
  2. Անիի ապարանքի1 ընդհանուր հատակագիծը,
  3. Զաքարե և Իվանե եղբայրներու բարձրաքանդակը2 լուսանկար,
  4. Խոզագլուխ3 մարդաքանդակով կոթող4 լուսանկար,
  5. Կանացի գլուխով քանդակված կոթող,
  6. Ժամանակակից հյուրասրահի մի հատակագիծ։

Ուրեմն ամենը յոթը5 պատկեր, ուստի խնդրում եմ հատկապես, որ այս անորոշությունը հաճիք պարզել:

Ներսեսի ապարանքի արևելադրության մասին Ձեր դիտողությունը իրավացի է, լավ եք արել, որ փոխել եք։ Մասշտաբի բացակայությունը մոռացության հետևանքով չէ, այլ դիտավորյալ: Որովհետև իմ իսկական չափագրություններս և նկարներս արտասահմանում6 են, ես ստիպված եղա հ<այր> Խաչիկ Դադլանից մի օրինակ ուզել։ Բաժանումները ճիշտ են, սակայն չափերու մանրամասնության վրա վստահություն չունենալուս համար՝ առանց մասշտաբի թողի։

Անիի ապարանքի հատակագծի մասշտաբը, եթե կրնաք՝ ուղղեցեք, կարծեմ առանք ուղղելու տպավորությունը լավ չի լինիր։

Այն թերությունները, որոնք շտապելու հետևանք եք կարծել, ճշմարիտ է, որովհետև Ձեզ շատ սպասեցուցի, բայց անցյալ տարվան ենթարկվածս սոսկալի հիվանդությունը (անքնություն), մոտավորապես մի տարի տևողության մեջ, զիս մտավորապես բոլորովին քայքայել էր։ Ես հրաշք եմ համարում, որ տակավ առ տակավ միտքս սկսեց վերակազմվել, ու հազիվ երեք ամիս կա, որ կարողանում եմ որոշ չափով պարապել։

Երբ Դուք կխոստանաք սրբագրության խնամքով հետևել, այն ժամանակ կհամաձայնիմ ինձ չի ղրկելուն: Դեռ իհարկե առիթ կուզենանք գրելու մինչև տպագրվելը։

Մնամ հարգանոք Ձեր Թ. Թորամանյան

Հ. Գ.

Մի ուրիշ խնդիր «Հայաստան»-ի7 «կփնտրվե» ներածություին մեջ հրատարակել տաք, որ Շ<ապին> Գարահիսարի Անդրիաս գյուղացի Հարություն Մսրլյանը փնտրում է իր որդին՝ Վահան Մսրլյանին. որ գտնվում է Ամերիկայում։ Հարություն Մսրլյանի հասցեին ղրկված նամակ պետք է ղրկել իմ անվան միջոցով, այսինքն՝ Թ. Թորամանյան, հանձնելի Հարություն Մսրլյանին։ Ձեզ հանձնարարություններով շատ բեռնավորեցի, ներեցեք։

Նույն