Այս էջը հաստատված է
81. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 160)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ Արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։
- Խոսքը Էջմիածին գնալու մասին է։
- Տե՛ս 64-րդ նամակի № 3 ծանոթությունը:
82. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
(էջ 161)
Բնագիրը` ՀԱՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը։
- Խոսքը Հռոմոսի վանքի ս. Հովհաննես եկեղեցու գավթի հինգ զանազանակերպ քանդակազարդ առաստաղներից մեկի մասին է։
- Այդ խաչքարերը գտնվել են Սանահնի վանքում։
- Տե՛ս նամակ № 75։
83. «ՀՈՐԻԶՈՆ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
(էջ 162)
Բնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» օրաթերթում (1910, № 72)։
- Տե՛ս 59-րդ նամակի № 10 ծանոթությունը։
- Տե՛ս 25-րդ նամակի № 3 ծանոթությունը։
- Էջմիածնի տաճարի վերանորոգման հանձնաժողովը վախենալով, որ հայտարարված մրցանակաբաշխությանը մասնակցողներ չեն գտնվի, միաժամանակ որոշել է անհատական պատվերներ տալ նամակում նշված երեք ճարտարապետներին՝ 500-ական ռուբլի վարձատրությամբ։
- «Баку»— հասարակական, գիտական, քաղաքական լրագիր. լույս է տեսել Բաքվում (1902—1916)։
84. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
(էջ 164)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ:
- Հավանաբար նշված ծառայությունը ուղղված է «Անահիտ» հանդեսի բաժանորդագրումը Ալեքսանդրապոլում ապահովելու նպատակին:
- Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը:
- Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը։
- Թորամանյանի այս ցանկությունը չի կատարվել։