Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափ կմնա այս բեկորն ալ ինկած արևմտյան կողմը, որ դուրս եկավ թուրքերուն աշխատած մասին վրա, ներքին մեծ շրջանակի կտորին տակեն, որուն արդեն կպած էր. այս կամարի բեկորին վրա կա իսկական ապացույց, որ մույթերը շարունակված էին մինչև nef-ի կամարին տակ․ հավելյալ առագաստի կամարի մեկուն ծայրը կգտնվի այս բեկորին վրա երկայն՝ 3 մեթրեն ավելի, ծայրը կպած է մեծ մույթի բեկորին վրա կիսաբոլորակ ձևով ինկած, բայց հայտնի կերևա կիսաբոլորակ մույթին կոտրած մասը՝ ավելի քան 2 մետր բարձր կամարի բարձրութենեն, որով հայտնի կըլլա, թե նա պետք էր շարունակված ըլլար մինչև վեր, արդեն առանց ատոր ալ, առանց կամարի՝ մույթերը բավական էին մեզ համոզելու, որ եթե անոնք մինչև խարիսխին տակ հասած չըլլային, իրենց նպատակին պիտի չի ծառայեին։

Այժմ կմնա երկու կարևոր հարց վճռելի. մեկը՝ աստիճաններեն վեր եկեղեցի մտնելու հարցը՝ առանց սանդուխի գոյության, իսկ մյուսը, որ ավելի կարևոր է, վերնահարկ բարձրանալու սանդուխին ո՞ր կողմեն ըլլալը։ Ինչպես Զվարթնոցին, այնպես ալ այստեղ, անլուծելի հանելուկ մնաց ինծի։ Եկեղեցին մտնելու հարցը կվճռվի, եթե 1892 թվականին պեղված ս. Գրիգոր եկեղեցին մտնելու հարցը վճռվի, որովհետև անոր մուտքն ալ մեկ մետրեն ավելի բարձր է գետնեն, իսկ վերնահարկ բարձրանալու անօրինակ կնճիռը կա նաև այժմ կանգուն Հովիվի եկեղեցիին մեջ, որուն շուրջը ոչ մի հետք չիկա սանդուխի, սակայն վերը՝ հարավային կողմին վրա, շինված է մտից դուռը։ Պանայի մեջ ես կկարծեմ, որ ճամփա ըլլա սյունամեջերեն, որովհետև այնտեղ սյուներու մեջ եղող բաժանումները երկու հարկ են վրայե վրա, և ցածի հարկը շատ ցածեն սկսած է, այնպես որ նույն համեմատական բարձրութենեն շատ վեր կանգուն են ս. Գրիգորի մեծ մայր սյուները և դարձյալ վրան ամենևին նշույլ չիկա սանդուխի կամ դռան։

Պահ մը ենթադրենք, որ սեղանի սյունազարդերու մեջեն կարելի է շինված ըլլար ճամփա մը, ինչպես Մայր եկեղեցվո սեղանը, որուն մեջ գտնվող շուրջանակի խորշերը կհիշեցնեն մասամբ ս. Գրիգորի սյունազարդ սեղանը. Մայր եկեղեցվո այս խորշերեն երկուքին մեջ են վերնահարկ մատուռները բարձրացող սանդուխներուն դռները։ Բայց ս. Գրիգորի մեջ ամենևին ոչ մի նշմարելի հետք չիկա, մինչև իսկ վերջին ժամանակներն անգամ, որ շինված էր այստեղ գտնվող անկանոն ձևով մույթը։ Ես չի հասկցա նաև, թե ինչե՞ն հառաջ եկեր է արևելյան սեղանի ետևի մույթին այս