Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործի տեղ հոս առաջ եկավ ինձ անսովոր ճաշեր և հյուր գնալու անհրաժեշտություն ևն։

Դասախոսություններ լավ անցան, ներկա էր հ<այր> ս<ուրբ> Միքաել վարդապետ. Ձեր մասին խոսք շատ էր. գուցե որևիցէ մնայուն արդյունք, որևիցէ տևողական բան ի նպաստ Ձեր աշխատության սարքվի։ Տեսնենք, առայժմ այսքան եմ միայն կարող անել, ուղարկում եմ Ձեզ երեք հարյուր ռուբլի` պ. Խալաթյանցի միջնորդությամբ[1]. պիտի հաղորդեմ ինչից, ինչ գումարից եմ հանում այս բաժինդ1: Պ. Վաչեանցից երեկ չէ, մյուս օր դասախոսությունից հետո, լսեցի. «պ. Մառ, Արամազդ ընկերություն2 Ձեզ՝ Ձեր պեղումների և Անիի գործերի համար, հանձնում է երեք հազար ռուբլի այն պայմանով, որ Դու<ք> անեք այս գումարիս հետ ինչ ուզում եք. ուզում եք ջուրը գցեք, ուզում եք ևն». իհարկե ջուրը թափելու փող մեզանում չկա, պ. Վաչեանցն էլ լավ գիտե և շատ ուրախ, որ չնչին մը աջակցություն կարող եմ Ձեզ մատուցանել։ Ես՝ պատասխանեցի. «շնորհակալ եմ և շատ ուրախ եմ պ. Վաչեանց, ոչ այնչափ նրանից, որ ինձ հանձնում եք երեք հազար Անիի գործերի համար, որչափ նրանից, որ ես կարող եմ հանել բաժին բազմաչարչար պ. ճարտարապետ Թորամանյանի համար»։

Հիմի Ձեզ եմ դիմում մի հարցով' արդյոք այս 300 ռ<ուբլին > առայժմ չէ՞ ծածկում բոլոր Ձեր պարտքեր և չի՞ թողնում էլի որոշ քանակություն` ազատ տեսակ մը կառավարվելու համար։ Եթե չէ, խնդրում եմ շիտակ գրել ինձ՝ քանի է էլի Ձեզ հարկավոր, որ մի քանի մոտիկ ամիսներ ապահով և հանգիստ լինիք ամենակարևոր տնտեսական, նյութական կողմից։ Ես ուզում եմ, որ եթե հարց կծագի Ձեր ալբոմ3 առնելու մասին Պ<ետեր>բուրգում (թեպետ կասկածելի է), Դուք ստիպված չլինիք ընդունել ամեն և ամենաչնչին առաջարկություն` նեղ տեղ ընկած լինելով:

Ձեր ալբոմն իմ դուրս գալուց չորս-հինգ օր առաջ ստացվեց և ես էլ չգիտեմ դեռ` ինչ կարգադրություն արավ Գիտությանց ճեմարանը։ Բայց էլի մի հարց. եթե առնելու մասին խոսք կծագի և ինձ կդիմեն, իմ դրությունս շատ անախորժ կլինի և թախանձագին խնդրում

  1. Ես ուզում էի ինքս ուղարկել այստեղից, փող ինձ խոստացան Պետերբուրգ ղրկել, ես խնդրեցի պ. Վաչեանցից' Խիզանյանի միջնորդությամբ, երեք հարյուր անմիջապես ղրկե Ձեզ Բաքուից, եթե երկու-երեք օրվա միջոցում չստանաք, հաղորդեցեք Պ<ետեր>բ<ուրգ>` ինձ նամակով, իսկ ստանալու մասին իմաց կտաք ինձ Պ<ետեր>բուրգ` երկտող հեռագրով։

    Ն. Մառ