Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստել. ուզած գումար վաղուց ղրկեցի պ. Կար<ապետ> Խալաթյանցի՝ հանձնելու Համայակ վարպետին, իսկ եթե նա Ձեզնից է առել փողը՝ Ձեզ։

Նույն

<Հ․ Գ. 2.>Պառկած եմ, մրսել եմ. կարծեմ ծանր չպիտի լինի հիվանդությունս, խանապարի6 վերակազմության փորձը անհամբեր սպասում <եմ> այն րոպեից, երբ Ձեր վերջին նամակը ստացա. նամակիդ տողերը կարծիք են տալիս, որ շատ հաջողված մը բան դուրս բերված պիտի լինի։

Նույն

<Հ. Գ. 3> Ես շատ զարմացա, տեսնելով խանապարի ճարտարապետական մասերի մեջ 72a և 72b, բայց այս քարերը Դուք տեսած կլինիք հնադարանում․ նոքա գտնված են պալատում (միջնաբերդ) հյուսիս-արևելյան դահլիճի առաջ, որտեղ բանում էր Գասպար՝ նոր բացված դռան առաջ։

Նույն


56. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1908, 27 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ստացա Ձեր նամակը և խրկված պատկերները․ շատ շնորհակալ եմ. բայց ինչպես կերևի հյուսիսային կողմի մուտքի վերակազմությունը չպիտի հաջողիմ ճշտել այնպես, ինչպես հարավայինը1. թեև կարելի է մոտավոր գաղափար տալ, բայց, իհարկե, ենթադրական ավելի շատ մասերով, քան դրականապես ճիշտ հաշիվներու վրա հիմնված։ Բայց հարավային կողմի դուռը, բացի վերնահարկի fond-են, որը թերևս ունեցած էր մի զարդարանք, մնացյալ մասերը բոլորովին՝ կետ առ կետ ճիշտ կազմված է. նույնիսկ բարձրությունները, որ առհասարակ ուրիշ վերակազմությանց մեջ ենթադրական են, այստեղ, շնորհիվ մուտքի և կրպակներու մեջ մնացած կամարամասերու գոյության, նույնպես կատարյալ ճշտված են, որոնց մասին կգրեմ մանրամասնաբար խրկած ժամանակս: Ձեր նամակը ստանալուս անմիջապես ձեռնարկեցի մաքուր օրինակ