Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստելու. ներողություն կխնդրեմ, որ քանի մը օր, թերևս երկու շաբաթ կամ քիչ ավելի պիտի ուշանա, որովհետև քանդակները շատ փոքրացան՝ նույնիսկ բավական մեծ չափով բռնված echelle-ի վրա, հետևաբար շատ դժվար աշխատանք ստիպված եմ կատարել. սակայն վստահ եմ որ գոհ կմնաք, որովհետև բավականին շքեղ երևույթ ստացավ։

Շատ, շնորհակալ եմ, որ Դուք ինքնին շնորհ կընեք ինձ՝ թույլ, տալով հետաձգել Գագկաշեն ս. Գրիգորի վերակազմության գործը. ես ինքս ստիպված պիտի խնդրեի Ձեզմե այդ բանը, բայց ոչ թե բոլորովին հրաժարել գործեն, այլ ժամանակավոր հապաղում մը միայն. եթե ոչ դա իմ անհետաձգելի պարտականությունս է ոչ միայն Ձեր առջև, այլև ընդհանրության առջև ալ հաշիվ տալու անհրաժեշտության պատճառավ։ Արդ այժմ համառոտակի հայտնեմ Ձեզ հապաղում խնդրելու պատճառս, որնոր կհուսամ թե օրինավոր կգտնեք:

Անիեն վար իջնելու օրերս, Էջմիածնի վերանորոգության2 հանձնաժողովեն պաշտոնապես նամակ մը ստացա, որով կհայտնեին ինձ, թե, իմիջիայլոց, նաև որոշած են ինծի ալ հանձնարարել նոր շինության նախագիծ կազմել՝ հինգ հարյուր ռուբլի վարձատրությամբ. մրցակիցներեն ով որ շահի մրցանակը, նա պիտի ստանա հազար ռուբլի։ Բարեհաջող դիպված մեր այս ինձ համար: Թեև մրցանակ շահելու հույս չունիմ, որչափ որ ալ բարեխղճորեն աշխատիմ իմ հայ ճարտարապետության մասին ունեցած հմտությունս թափելով, քանի որ Մեսրոպ վարդապետ նույն ժողովի անդամ և նախագահն է և ճարտարապետ Տ<եր> Սարգսյան մրցակիցներեն մեկը, սակայն գոնե ստանալիքս հինգ հարյուր ռուբլիեն պարտքերս կվճարեմ և մնացյալը կծառայեցնեմ ճանապարհածախսիս։ Գործը պաշտոնապես պիտի հանձնարարվի դեկտեմբերի վերջին, և պիտի լմննա փետրվարի վերջին, երկու ամիս ժամանակամիջոցի մեջ: Ուստի Ձեր գործը լմնցնելես հետո կերթամ Թիֆլիս՝ պաշտոնապես ներկայանալու ժողովին և ստանձնելու, գործը։

Շատ կցավեմ, որ Էջմիածնի գործն ալ ակամա հետաձգվեցավ. Անիի մեջ պակաս թողված գործերս միանգամայն վերջացնելու դիտմամբ ստիպվեցա երկար մնալ և շատ կարևոր պակասներ ալ ավելցուցի հավաքածոյիս մեջ։ Դեռ քանի մը օրվան ալ անհրաժեշտ պետք ունեի մնալու, հանկարծ նմանը չի տեսնված փոթորկախառն ձյունը ծածկեց ամեն կողմ, մնացի փակված միս մինակ հյուրատան մեջ, հայր սուրբն3 ալ երկու օր առաջ մեկնած էր արդեն Թիֆլիս: Երևակայեցեք, Ձեր նստած սենյակին մինչև պատուհանները